Ֆինանսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.50+0.50
EUR BUY - 440.00+2.00 EUR SELL - 448.00+2.00
OIL:  BRENT - 73.53-1.74 WTI - 72.08-2.22
COMEX:  GOLD - 3406.40-0.74 SILVER - 36.32-0.55
COMEX:  PLATINUM - 1239.30+0.85
LME:  ALUMINIUM - 2513.50+0.42 COPPER - 9703.00+0.60
LME:  NICKEL - 15069.00-0.39 TIN - 32617.00-0.24
LME:  LEAD - 2007.50+0.85 ZINC - 2658.00+1.33
FOREX:  USD/JPY - 144.51+0.13 EUR/GBP - 1.1564-0.14
FOREX:  EUR/USD - 1.1564-0.14 GBP/USD - 1.3572-0.09
STOCKS RUS:  RTSI - 1098.60+0.18
STOCKS US: DOW JONES - 42515.09+0.75 NASDAQ - 19701.21+1.52
STOCKS US: S&P 500 - 6033.11+0.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 38311.33+1.26 TOPIX - 2777.13+0.75
STOCKS CHINA:  HANG SENG - 24060.99+0.70 SSEC - 3388.73+0.35
STOCKS EUR:  FTSE100 - 8875.22+0.28 CAC40 - 7742.24+0.75
STOCKS EUR:  DAX - 23699.12+0.78
16/06/2025  CBA:  USD - 383.76+0.53 GBP - 521.11+2.45
16/06/2025  CBA:  EURO - 444.24+3.33
16/06/2025  CBA:  GOLD - 42386+600 SILVER - 445.1-0.68
Եվրոպայում խոստացել են չտեղափոխել իրենց ոսկին ԱՄՆ-ից
17/06/2025 15:28
Կիսվել

Եվրոպայում խոստացել են չտեղափոխել իրենց ոսկին ԱՄՆ-ից

Եվրոպական կենտրոնական բանկը շարունակում է իր պահուստները վստահել ԱՄՆ-ին և չի դիտարկում Նյու Յորքում պահվող ոսկու տեղափոխումը։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է կարգավորչի փոխնախագահ Լուիս դե Գինդոսը՝ խոստանալով այս հարցում կայունության պահպանում։

Հարցին, թե արդյոք ողջամիտ կլիներ վերադարձնել որոշակի քանակությամբ թանկարժեք մետաղ, որը Եվրոպան պահում է այլ մայրցամաքում, պաշտոնյան պատասխանել է, որ բացարձակ վստահ է պահման ներկայիս վայրի անվտանգության վրա՝ անկախ այն բանից, թե ով կղեկավարի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 2026 թվականից հետո։

Նա ոսկու բաժնի աճը ԵԿԲ պահուստներում կապել է առաջին հերթին շուկայի արժեքի բարձրացման հետ։ Ըստ նրա, համաշխարհային կենտրոնական բանկերը ոսկին օգտագործում են որպես դիվերսիֆիկացիայի գործիք՝ աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում։ Միևնույն ժամանակ, դոլարի՝ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը կարճաժամկետ հեռանկարում դե Գինդոսի մոտ կասկած չի հարուցում։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծման մաքսատուրքերի սահմանման ֆոնին Գերմանիայի իշխանական շրջանակներում սկսել էին քննարկել ԱՄՆ-ից վերադարձնել 1200 տոննա ոսկի՝ 113 միլիարդ եվրո արժեքով։ Այդ քայլը կարող էր դիտարկվել որպես պատասխան Վաշինգտոնի մաքսային ճնշմանը և նրա անկանխատեսելի քաղաքականությանը։

16/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.76
+0.53
Եվրո (EUR)
444.24
+3.33
Ռուբլի (RUR)
4.88
+0.0589
Լարի (GEL)
140.7
+0.24
42386
+600
Արծաթ
445.1
-0.68