Այլ Լուրեր

USD BUY - 384.50-1.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 439.50-3.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 78.08+1.39 WTI - 74.88+1.13
COMEX:  GOLD - 3372.20-0.36 SILVER - 36.10+0.42
COMEX:  PLATINUM - 1269.50+0.63
LME:  ALUMINIUM - 2549.50+0.10 COPPER - 9633.50-0.23
LME:  NICKEL - 15011.00-0.28 TIN - 32683.00+1.02
LME:  LEAD - 1992.00-0.05 ZINC - 2630.50-0.23
FOREX:  USD/JPY - 147.1+0.71 EUR/GBP - 1.1506-0.14
FOREX:  EUR/USD - 1.1506-0.14 GBP/USD - 1.3442-0.05
STOCKS RUS:  RTSI - 1103.97-1.20
STOCKS US: DOW JONES - 42206.82+0.08 NASDAQ - 19447.41-0.51
STOCKS US: S&P 500 - 5967.84-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 38354.09-0.13 TOPIX - 2761.18-0.36
STOCKS CHINA:  HANG SENG - 23689.13+0.67 SSEC - 3381.58+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 8774.65-0.20 CAC40 - 7589.66+0.48
STOCKS EUR:  DAX - 23350.55+1.27
23/06/2025  CBA:  USD - 386.08+0.4 GBP - 516.54-3.94
23/06/2025  CBA:  EURO - 442.6-1.78
23/06/2025  CBA:  GOLD - 41809+35 SILVER - 448.47-1.77
Սամվել Կարապետյան. Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է
23/06/2025 08:46
Կիսվել

Սամվել Կարապետյան. Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է

Հրապարակվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Արմավիր քրեակատարողական հիմնարկից հղված նամակի երկրորդ մասը։ Նամակի բոլոր մասերը հասանելի են այստեղ։

Մաս 3

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։

Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։ Քանդեցին զինված ուժերը: Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ Հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է:

Պայքարելու ենք։

Շարունակելի…

Սամվել Կարապետյանը ռուսաստանաբնակ հայ գործարար է, Tashir Group-ի հիմնադիրն ու ղեկավարը։ Նա աշխարհի ամենահարուստ հայերից է. 2025թ. Forbes-ի միլիարդատերերի ցուցակում Կարապետյանը 3.2 մլրդ կարողությամբ 1,141-րդ հորիզոնականում է։ Նա հայտնի է որպես խոշոր բարերար, նշանակալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի, Արցախի Հանրապետություններին, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ֆինանսավորելով մի շարք սոցիալական, կրթական ու հոգևոր նախագծեր։

23/06/2025
դրամ
Դոլար (USD)
386.08
+0.4
Եվրո (EUR)
442.6
-1.78
Ռուբլի (RUR)
4.9314
+0.0145
Լարի (GEL)
141.73
+0.2
41809
+35
Արծաթ
448.47
-1.77