Այլ Լուրեր

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ARMENIA STARTUP CUP» ԲԻԶՆԵՍ-ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
04/07/2013 10:25
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ARMENIA STARTUP CUP» ԲԻԶՆԵՍ-ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

Մեկնարկել է «Հայաստանի ստարտափների առաջնություն» (Armenia StartUp Cup) նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթը, որը հիմնվում է տեղական նախաձեռնողական ներուժի վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի նպատակն է մասնակից ձեռներեցներին, ովքեր զարգացման վաղ փուլում են գտնվում, տրամադրել համայնքահեն երկարաժամկետ աջակցություն: Մրցույթի ընթացքում ձեռներեցները ստանում են ուսուցում, խորհրդատվություն և ուղղորդում իրենց փորձառու գործընկերների և բիզնես առաջնորդների կողմից:

«Հայաստանի ստարտափների առաջնություն» բիզնես-մոդելների մրցույթին հայտ ներկայացրած ձեռներեցները հնարավորություն կստանան մասնակցելու հուլիսի 13-14-ը կայանալիք Build-A-Business Weekend միջոցառմանը, որը կվարեն ԱՄՆ-ից ժամանած StartUp Cup մրցույթի հիմնադիրները: Մրցույթի մասնակիցները կմշակեն կենսունակ բիզնես-մոդելներ, կձևավորեն հաճախորդների շրջանակ և կխթանեն իրենց ստարտափները դեպի շուկա` ժյուրիի և փորձառու մասնագետների հետ հնգամսյա աշխատանքի ընթացքում: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում:

Մրցութային նախագծերը կարելի է ներկայացնել armenia.startupcup.com կայքի միջոցով մինչև հուլիսի 10-ը, ժ. 23:59-ը: Նախագծերը պետք է լինեն անգլերեն:

Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչներն են «Ապոսթրոֆ» հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Այբ ավագ դպրոցը:

Մրցույթին աջակցում են Ձեռներեցության համաշխարհային շաբաթը, ԱՄՆ պետ դեպարտամենտի Ձեռներեցության համաշխարհային ծրագիրը, Deem Communications-ը, ONEArmenia-ն, Repat Armenia հիմնադրամը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը, Demo Bakery-ն, Գրին Բին սրճարանը,  Երիտասարդ առաջնորդների դպրոցը, IAB կենտրոնը և iTechnology.am կայքը:

Մանրամասների համար՝ startupcup.com:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11