Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
Ղազախստանը արձագանքել է Թրամփի մաքսատուրքերի պահանջներին
11/07/2025 10:33
Կիսվել

Ղազախստանը արձագանքել է Թրամփի մաքսատուրքերի պահանջներին

Ղազախստանի իշխանությունները պատրաստ են շարունակել կառուցողական երկխոսությունը՝ ԱՄՆ-ի առաջարկած ներմուծման մաքսատուրքերի հարցում լուծումներ գտնելու նպատակով։ Այս մասին ասված է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկած նամակում:

Տոկաևն ընդգծել է, որ Աստանան երկարամյա առևտրային և ներդրումային գործընկեր է Վաշինգտոնի համար և հավատարիմ է «արդար, կանխատեսելի և փոխշահավետ առևտրային հարաբերությունների զարգացմանը»։

Ավելի վաղ Ղազախստանը Թրամփից ծանուցում էր ստացել, որ օգոստոսի 1-ից ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի մի շարք ղազախական ապրանքների վրա։ Սակայն երկրի Առևտրի նախարարությունում նշել էին, որ այդ միջոցները չեն ազդի Ղազախստանի արտահանման մոտ 95%-ի վրա, քանի որ հիմնական արտահանվող ապրանքները՝ նավթ, ուրան, արծաթ, ֆեռոխառնուրդներ, տանտալ և տիտան, չեն ընդգրկվում այդ սահմանափակումների մեջ։

Աստանան արդեն առաջարկություններ է ուղարկել Սպիտակ տուն՝ փոխադարձ առևտրի պայմանների բարելավման ուղղությամբ։ Հանրապետությունում ակնկալում են բանակցությունների շարունակություն։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից ԱՄՆ-ն կսահմանի 50% մաքսատուրք Բրազիլիայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, իսկ ավելի վաղ նույն ժամկետում խոստացել էր 25% մաքսատուրք սահմանել Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար։

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54