Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Amazon-ը երկրորդ եռամսյակում 13%-ով ավելացրել է եկամուտը՝ գերազանցելով կանխատեսումները
04/08/2025 11:24
Կիսվել

Amazon-ը երկրորդ եռամսյակում 13%-ով ավելացրել է եկամուտը՝ գերազանցելով կանխատեսումները

Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ վաճառող Amazon.com Inc.-ը 2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է մեկ երրորդով, իսկ եկամուտը՝ 13%-ով, ընդ որում՝ երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը կտրուկ էժանացել են, քանի որ նրա երրորդ եռամսյակի համար ներկայացված գործառնական շահույթի կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2025 թ․ ապրիլ-հունիսին մաքուր շահույթը կազմել է 18.2 միլիարդ դոլար կամ 1.68 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշները կազմել էին 13.49 միլիարդ դոլար և 1.26 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց։

Եկամուտն աճել է 13%-ով՝ հասնելով 167.7 միլիարդ դոլարի։

FactSet-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին 1.33 դոլար շահույթ՝ մեկ բաժնետոմսի համար և 162.2 միլիարդ դոլար եկամուտ։

Գործառնական շահույթը հասել է 19.2 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 14.7 միլիարդ դոլարի փոխարեն։

Ապրանքների վաճառքից եկամուտն աճել է 10.8%-ով՝ մինչև 68.2 միլիարդ դոլար։

Ծառայություններից եկամուտն աճել է 15.1%-ով՝ մինչև 99.5 միլիարդ դոլար։

Հյուսիսային Ամերիկայում առցանց վաճառքից եկամուտը երկրորդ եռամսյակում աճել է 11%-ով՝ հասնելով 100.1 միլիարդ դոլարի, իսկ միջազգային շուկաներում՝ 16%-ով՝ մինչև 36.8 միլիարդ դոլար։

Amazon Web Services ամպային ծառայությունների բաժնի եկամուտն աճել է 17.5%-ով՝ հասնելով 30.9 միլիարդ դոլարի։ Վերլուծաբանները կանխատեսել էին 30.8 միլիարդ դոլար։

Գովազդային բիզնեսի եկամուտն աճել է 23%-ով՝ կազմելով 15.69 միլիարդ դոլար, մինչդեռ կանխատեսումը եղել է 14.9 միլիարդ։

Amazon-ը կանխատեսում է, որ երրորդ եռամսյակում եկամուտը կկազմի 174-179,5 միլիարդ դոլար, իսկ գործառնական շահույթը՝ 15.5-20.5 միլիարդ դոլար։ Վերլուծաբանները սպասում են 173.27 միլիարդ դոլար եկամուտ և 19.4 միլիարդ գործառնական շահույթ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52