Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄՆ-ն օգոստոսի 7-ից մաքսատուրքեր կսահմանի 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ
04/08/2025 15:14
Կիսվել

ԱՄՆ-ն օգոստոսի 7-ից մաքսատուրքեր կսահմանի 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ առևտրային մաքսատուրքերի սահմանման մասին։

Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, որպեսզի մաքսային և սահմանապահ ծառայությունը հասցնի կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ նոր մաքսատուրքերի գանձման համար:

Սպիտակ տանը պարզաբանել են, որ որոշ երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը կարգավորվում են առանձին հրամանագրերով։ Մասնավորապես, Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացվել են 25%-ից մինչև 35%։

Նշվել է, որ այն ապրանքները, որոնց առևտուրն իրականացվում է ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրով սահմանված արտոնյալ մաքսային ռեժիմով, չեն ընդգրկվում նոր մաքսատուրքերի շրջանակում։

Այն երկրներից, որոնք նշված չեն հրամանագրում, կգանձվի հիմնական մաքսատուրք՝ 10%։

Ամենաբարձր մաքսատուրքերը կկիրառվեն հետևյալ երկրների նկատմամբ՝

Ալժիր՝ 30%,

Բոսնիա և Հերցեգովինա՝ 30%,

Իրաք՝ 35%,

Լաոս՝ 40%,

Մյանմա՝ 40%,

Սիրիա՝ 41%։

ԱՊՀ երկրների շարքում 25% մաքսատուրք է սահմանվել Ղազախստանից և Մոլդովայից ներմուծվող ապրանքների վրա։

ԵՄ երկրների ապրանքների նկատմամբ սահմանվել է 15% մաքսատուրք։ Վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է այս որոշումը՝ հիշեցնելով, որ Հունգարիան տարեկան մոտ 11 միլիարդ դոլար արժողությամբ ապրանք է արտահանում ԱՄՆ։ Նա ընդգծել է, որ մաքսատուրքերի պատճառով խոշոր ընկերությունները չպետք է կրճատեն աշխատատեղեր կամ արտադրական ծավալները։

Օրբանը նաև հայտարարել է, որ Հունգարիան մշակելու է ազգային գործողությունների պլան՝ այս մաքսատուրքերին հակազդելու համար։

ԵՄ անդամ չհանդիսացող երկրների նկատմամբ, ինչպիսիք են՝ Սերբիան և Շվեյցարիան, սահմանվել են բարձր մաքսատուրքեր՝ համապատասխանաբար 35% և 39%։

Երկու երկրների իշխանությունները հիասթափություն են հայտնել Թրամփի վարչակազմի գործողություններից։ Սերբիայի առևտրի պալատի ներկայացուցիչ Բոյան Ստանիչը նշել է, որ կա քաղաքական շարժառիթ՝ սահմանափակելու ԱՄՆ-ի հետ արտաքին առևտրի աճը, որը վերջին տասնամյակում աճել է ավելի քան 20%։

Իսկ Շվեյցարիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Պասկալ Հոլլենշտայնը հայտարարել է, որ իրենք հիասթափված են, քանի որ ԱՄՆ-ն հաշվի չի առել մայիսից ընթացող երկկողմ բանակցություններում մեր կառուցողական դիրքորոշումը։

Սերբական և շվեյցարական իշխանությունները հայտնել են, որ հույս ունեն բանակցությունների միջոցով գտնել փոխշահավետ լուծում։

Մաքսատուրքերը նաև բացասական արձագանք են ստացել շվեյցարական բիզնես միջավայրից, մասնավորապես՝ տեխնոլոգիական ընկերություններից և Շվեյցարիայի ժամագործության ֆեդերացիայից՝ հնարավոր կորուստների և աշխատատեղերի կրճատման ռիսկերի վերաբերյալ մտահոգություններով։

Ավստրալիայում նույնպես դժգոհություն է հայտնվել ԱՄՆ-ի կողմից սահմանված 10% մաքսատուրքերի կապակցությամբ։

Միաժամանակ, մի շարք երկրներ բավարարվածություն են հայտնել ԱՄՆ-ի հետ պայմանագրի արդյունքում՝ իրենց նկատմամբ նախատեսված ավելի ցածր մաքսատուրքերից։ Այդպիսի երկրների օրինակ են Մալայզիան՝ 19% (նախապես նախատեսված էր 24%), Կամբոջան՝ 19% (նախապես՝ 49%), Թաիլանդը՝ 19% (նախապես՝ 36%)։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2