ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՏԻՎՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՏԵԼ ԵՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՇԵՄԸ
Անցած շաբաթվա ընթացքում բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն աճել են 16.2 մլրդ դրամով և կազմել 1.0 տրլն դրամ` առաջին անգամ հատելով այս շեմը: Հիմնականում աճել են թղթակցային հաշիվները բանկերում, բանկերի նկատմամբ այլ պահանջները, բանկերում կանխիկ դրամական միջոցները և վարկերը: Վարկերն աճել են շուրջ 3.3 մլրդ դրամով, ընդ որում իրավաբանական անձանց վարկերն աճել են 1.8 մլրդ դրամով, ֆիզիկական անձանց վարկերը` 1.4 մլրդ դրամով:
Նույն ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 5.9 մլրդ դրամով և կազմել 229.4 մլրդ դրամª պայմանավորված 3 բանկի կողմից ընդհանուր 4.2 մլրդ դրամի չափով կանոնադրական հիմնադրամի համալրմամբ և շաբաթվա ընթացքում համակարգի կողմից ապահոված 1.7 մլրդ դրամ շահույթով:
Համակարգի պարտավորություններն աճել են 10.3 մլրդ դրամով և կազմել 771.0 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 3.7 մլրդ դրամով: