Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հունիս
21/08/2025 14:25
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3․76 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 52.8%-ով կամ 4․2 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 6.16%-ով կամ 88.4 մլն դոլարով և կազմել 1.3 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 35.84%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 1.09 մլրդ դոլար, -70.25% կամ -2.6 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 29.04%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 288.3 մլն դոլար, -59.64% կամ -426.02 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 7.68%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 171 մլն դոլար, +95.44% կամ +83.5 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.55%-ը:

Հինգերորդը Վրաստանն է՝ 77.9 մլն դոլար, +5.22% կամ +3.9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.08%-ը։

Շվեյցարիան վեցերորդն է՝ 77.4 մլն դոլար, +41.9% կամ +22.8 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․06%-ը։

Յոթերորդ տեղում Բելառուսն է՝ 66.4 մլն դոլար, +26.06% կամ +13.7 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.76%-ը։

Ութերորդը Նիդերլանդներն են՝ 62.4 մլն դոլար, +10.3% կամ +5.8 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․66%-ը։

Իններորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 53.1 մլն դոլար, -77.85% կամ -23.3 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.42%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 55.4 մլն դոլար, -2.36% կամ -1.3 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․48%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 4.79%-ով և կազմել 1․5 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 5.23%-ով և կազմել 1.45 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 39․25%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․52%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 1.77%-ով և կազմել 286.8 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․64%-ը։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73