Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԵՐ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
30/07/2013 16:05
Կիսվել

ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԵՐ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ համայնքների եկամուտները կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ` նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց: Տարածքային կառավարման նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ կատարողականը՝ Երևանը ներառյալ, կազմել է 97,6 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով:

Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3 տոկոս աճ` 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած անցած տարվա համեմատ գրանցված աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

Հողի հարկի կատարողականը կազմել է 88,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 24,2 տոկոսով, գույքահարկի կատարողականը 101,3 տոկոս է, աճը կազմել է 11,1 տոկոս:

Թեեւ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով` կազմելով 87,5 տոկոս, այդուհանդերձ, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ առանձին մարզերում ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշներում հավաքագրման նվազում է գրանցվել:

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96