Բիզնես

USD BUY - 380.50-0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+1.00 EUR SELL - 450.00+4.00
OIL:  BRENT - 67.73+0.27 WTI - 63.77+0.54
COMEX:  GOLD - 3417.20+1.25 SILVER - 38.88+2.21
COMEX:  PLATINUM - 1363.90+1.15
LME:  ALUMINIUM - 2624.50+1.53 COPPER - 9796.50+0.74
LME:  NICKEL - 15100.00+1.15 TIN - 33809.00+1.16
LME:  LEAD - 1995.00+1.27 ZINC - 2818.00+1.90
FOREX:  USD/JPY - 146.93-1.16 EUR/GBP - 1.1715+1.07
FOREX:  EUR/USD - 1.1715+1.07 GBP/USD - 1.3522+0.91
STOCKS RUS:  RTSI - 1130.09-0.16
STOCKS US: DOW JONES - 45631.74+1.89 NASDAQ - 21496.54+1.88
STOCKS US: S&P 500 - 6466.91+1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 42633.29+0.05 TOPIX - 3100.87+0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 25339.14+0.93 SSEC - 3825.76+1.45
STOCKS EUR:  FTSE100 - 9321.40+0.13 CAC40 - 7969.69+0.40
STOCKS EUR:  DAX - 24363.09+0.29
22/08/2025  CBA:  USD - 382.62-0.08 GBP - 513.13-2.37
22/08/2025  CBA:  EURO - 443.72-2.2
22/08/2025  CBA:  GOLD - 41066-87 SILVER - 462.11+5.94
Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team Telecom Armenia-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը
25/08/2025 13:47
Կիսվել

Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team Telecom Armenia-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը

Տասնյակ պատանիներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում էին՝ ամառը տեխնոլոգիական փորձառությամբ անցկացնելու: Ամփոփվեց Թումո ճամբար 2025-ը, որի աջակիցների թվում արդեն երկրորդ անգամ Team Telecom Armenia-ն էր:

Թումո ճամբար 2025-ը համախմբել էր պատանիների ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Իսպանիայից: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ճամբարին մասնակցում էին Արցախից տեղահանված բազմաթիվ պատանիներ ու Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Շուրջ մեկամսյա կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել տարաբնույթ գիտելիքներ, հնարավորություն ստացել զարգացնելու իրենց թվային հմտություններն ու ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի ճամբարը նաև մշակութային կամուրջ է ստեղծել՝ թույլ տալով պատանիներին շփվելու իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։

«Ուրախ ենք, որ Թումոյի հետ մեր ռազմավարական համագործակցությունը շարունակում է նշանակալի արդյունքներ գրանցել, և պարբերաբար նոր համատեղ նախագծեր ենք իրականացնում: Թումոյի հետ գործակցությունը մեզ համար հատկանշական է, որովհետև հնարավորություն ենք ստանում պատանիներին, երիտասարդներին ավելի մոտեցնելու նորագույն տեխնոլոգիաներին ու տելեկոմ ոլորտին: Կարևոր է նաև, որ այս ճամբարը ոչ միայն կրթական, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ երեխաների համախմբման հարթակ է դառնում»,-ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Ճամբարականները սովորել են Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերությունը Team Telecom Armenia-ի հետ: Որպես Թումոյի ռազմավարական գործընկեր՝ նրանք արդեն երկրորդ տարին աջակցում են մեր ամառային ճամբարի ծրագրին՝ ապահովելով ճամբարականների անվտանգ և որակյալ ուղևորափոխադրումը: Այս համագործակցությունը ուղղակիորեն օգնում է մեզ հասնել ավելի շատ պատանիների սահմանամերձ համայնքներից և Արցախից տեղահանված ընտանիքներից՝ տրամադրելով նրանց նորարարական կրթությամբ և նոր հնարավորություններով լի ամառային թումոյական փորձառությունը։ Հույս ունենք, որ այս գործընկերությունը շարունակական կլինի և կընդլայնվի», – նշում է Թումոյի ամառային ճամբարի ղեկավար Լաուրա Բարխուդարյանը։

Ճամբարը հագեցած է եղել ակտիվ մշակութային և ժամանցային ծրագրով՝ պատանիներն այցելել են պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցել տարատեսակ սպորտային խաղերի: Կրթական ծրագրի AI շաբաթվա ընթացքում Թումո ճամբար 2025-ի մասնակիցները հյուընկալվել են նաև Team Telecom Armenia-ի Կապի թանգարանում և դատա-կենտրոնում՝ ծանոթանալով տելեկոմ ոլորտի հայաստանյան պատմությանն ու առաջընթացին, ինչպես նաև ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

22/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.62
-0.08
Եվրո (EUR)
443.72
-2.2
Ռուբլի (RUR)
4.7389
-0.0335
Լարի (GEL)
141.5
+0
41066
-87
Արծաթ
462.11
+5.94