Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Հակամենաշնորհային դատարանում հաղթանակից հետո Alphabet-ի բաժնետոմսերը աճել են 6%-ով
03/09/2025 18:06
Կիսվել

Հակամենաշնորհային դատարանում հաղթանակից հետո Alphabet-ի բաժնետոմսերը աճել են 6%-ով

Ամերիկյան Alphabet (GOOG) հոլդինգի՝ Google-ի սեփականատիրոջ բաժնետոմսերը NASDAQ նախաշուկայում սեպտեմբերի 3-ին, աճել են 6.5%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 225.14 դոլարի:

Տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը աճում են այն լուրերի շնորհիվ, որ Google-ին հաջողվել է խուսափել իր բիզնեսը մասերի բաժանելուց: ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջը՝ վաճառել Chrome բրաուզերը և Android օպերացիոն համակարգը։

Դատարանը նաև թույլատրելի է ճանաչել Apple-ի հետ կնքված համաձայնագիրը, որի համաձայն ընկերությունը տարեկան ավելի քան 20 միլիարդ դոլար է վճարում որոնողական համակարգի կարգավիճակի համար: Արդյունքում, Google-ը դեռևս կկարողանա Apple-ին միլիարդավոր դոլարներ վճարել այն բանի համար, որ համակարգիչների և iPhone-ների Safari բրաուզերի որոնողական համակարգը պատկանի Google-ին:

Սակայն, Alphabet ստորաբաժանումը զրկվեց նոր բացառիկ որոնման պայմանագրեր կնքելու հնարավորությունից և պարտավոր էր վեց տարի իր տվյալներին հասանելիություն տրամադրել մրցակիցներին, այդ թվում՝ Microsoft-ին, DuckDuckGo-ին, ինչպես նաև OpenAI-ին և Perplexity-ին, որոնք մշակում են արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ։

Google-ի դեմ հակամենաշնորհային գործը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Անցյալ ամռանը դատարանը որոշել է, որ ընկերությունը չարաշահել է իր շուկայական դիրքը՝ որոնողական համակարգերի միջև մրցակցությունը նվազեցնելու համար։ Google-ը անօրինական կերպով մենաշնորհել է առցանց որոնման և որոնողական գովազդի շուկաները։ Գրեթե մեկ տասնամյակ Google-ի որոնողական համակարգը մշակել է աշխարհի բոլոր հարցումների ավելի քան 90%-ը, և միայն 2024 թվականի հուլիսին այս մասնաբաժինը նվազել է մինչև 85.97%։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72