
2025-ի հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 159,125.3 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 8%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 6․9%-ով և կազմել 6,667 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 14․9%-ով՝ կազմելով 8,309.1 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 35․1%-ով և կազմել 1,725.8 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 4․6%-ով և կազմել 13,704.9 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 2%-ով՝ կազմելով 11,726.2 տոննա։