Ֆինանսական

USD BUY - 381.50-0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 448.00-3.00 EUR SELL - 454.50+0.00
OIL:  BRENT - 67.84-0.72 WTI - 63.92-0.75
COMEX:  GOLD - 3693.20-0.67 SILVER - 41.85-1.32
COMEX:  PLATINUM - 1378.50-1.64
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 147.05+0.38 EUR/GBP - 1.1811-0.35
FOREX:  EUR/USD - 1.1811-0.35 GBP/USD - 1.3616-0.18
STOCKS RUS:  RTSI - 1068.07+0.21
STOCKS US: DOW JONES - 46018.32+0.57 NASDAQ - 22261.33-0.33
STOCKS US: S&P 500 - 6600.35-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 45303.43+1.15 TOPIX - 3158.87+0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 26544.85-1.35 SSEC - 3831.66-1.15
STOCKS EUR:  FTSE100 - 9208.37+0.14 CAC40 - 7786.98-0.40
STOCKS EUR:  DAX - 23359.18+0.13
18/09/2025  CBA:  USD - 382.59-0.35 GBP - 522.58+0.13
18/09/2025  CBA:  EURO - 452.83-0.42
18/09/2025  CBA:  GOLD - 45278-219 SILVER - 507.58-18.01
Անգլիայի բանկը պահպանել է հիմնական տոկոսադրույքը 4% մակարդակում և կրճատել ակտիվների վաճառքի ծավալը
18/09/2025 18:36
Կիսվել

Անգլիայի բանկը պահպանել է հիմնական տոկոսադրույքը 4% մակարդակում և կրճատել ակտիվների վաճառքի ծավալը

Անգլիայի բանկը սեպտեմբերյան նիստի արդյունքներով չի փոխել հիմնական տոկոսադրույքը՝ թողնելով այն տարեկան 4% մակարդակում:

Որոշումը համընկել է վերլուծաբանների սպասումների հետ։

ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության կոմիտեի 9 անդամներից 7-ը կողմ է քվեարկել տոկոսադրույքը պահպանելուն, իսկ 2-ը՝  25 բազիսային կետով նվազեցմանը։

Բացի այդ, 7 ձայնով ԿԲ-ն որոշել է առաջիկա 12 ամիսներին կրճատել իր հաշվեկշռի ակտիվների ծավալը 70 միլիարդ ֆունտ ստեռլինգով (95.5 միլիարդ դոլար)՝ հասցնելով այն 488 միլիարդ ֆունտ ստեռլինգի։ Նախկինում տարեկան կրճատման տեմպը կազմում էր 100 միլիարդ ֆունտ։

Կարգավորիչը նվազեցնում է հաշվեկշռի ակտիվները՝ ուղղակի վաճառքների և պարտատոմսերի վաղաժամկետ մարման միջոցով։ Այժմ ԿԲ-ն մտադիր է վաճառել ավելի քիչ երկարաժամկետ պետական պարտատոմսեր․ դրանց մասնաբաժինը կազմելու է մոտ 20% իրացվելիք արժեթղթերի ընդհանուր ծավալից։

ԿԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ երկրում գնաճն օգոստոսին կազմել է 3.8%, ինչպես նախորդ ամսին։ Սա 2024-ի հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Կարգավորիչը սպասում է, որ սեպտեմբերին գնաճը փոքր-ինչ կաճի, այնուհետև կսկսի նվազել՝ մոտենալով 2% թիրախային մակարդակին։

ԿԲ-ն նաև ընդգծել է վերջին 2.5 տարվա ընթացքում գնաճի դանդաղեցման էական առաջընթացը և նշել, որ շարունակում է կենտրոնանալ ցանկացած կայուն գնաճային ճնշման վերացման վրա՝ միջնաժամկետ հեռանկարում պահելով գնաճը 2% ցուցանիշին մոտ։

18/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.59
-0.35
Եվրո (EUR)
452.83
-0.42
Ռուբլի (RUR)
4.6184
+0.0041
Լարի (GEL)
140.01
-1
45278
-219
Արծաթ
507.58
-18.01