NISSAN-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ է ԿՐՃԱՏԵԼ 1200 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Associated Press-ը հայտնում է ավտոմոբիլաշինության համաշխարհային առաջատար ճապոնական Nissan ընկերությունը պատրաստվում է Մեծ Բրիտանիայի հյուսիսային Սանդերլենդ քաղաքում գտնվող իր գործարաններում աշխատանքից ազատել 1200 աշխատակցի: Նշենք, որ սույն գործարանում աշխատում են մոտ 5000 աշխատակիցներ:
Առաջին 400 աշխատակիցներին, որոնք աշխատում են պայմանագրերով, աշխատանքից կհեռացնեն հունվարի վերջին, մնացած 800-ը կկորցնեն իրենք աշխատատեղերը մինչև մայիս ամիսը:
Նշենք, որ սույն կրճատումներ համաշխարհային ֆինասատնտեսկան ճգնաժամի հետևանք են: 2008թ.-ին Բրիտանիայում գրանցված նոր մեքենաների թիվը 2007թ.-ի հետ համեմատած նվազել է 11%-ով: