Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մատե Ռիմացը ցանկանում է գնել Porsche-ի բաժնեմասը Bugatti-ում
17/10/2025 17:46
Կիսվել

Մատե Ռիմացը ցանկանում է գնել Porsche-ի բաժնեմասը Bugatti-ում

Rimac ընկերության հիմնադիր և ներկայումս Bugatti Rimac ընկերության գործադիր տնօրեն Մատե Ռիմացը հայտնել է, որ ցանկանում է գնել Porsche-ի ունեցած 45% բաժնեմասը։ Եթե գործարքը կայանա, Ռիմացը կստանա լիարժեք վերահսկողություն Bugatti-ի նկատմամբ։

Rimac և Bugatti ընկերությունները միավորվել են 2021 թվականին բարդ կառուցվածքով գործարքի միջոցով․ Porsche-ը Մատե Ռիմացին է փոխանցել Bugatti-ի կառավարման իրավունքը՝ փոխարենը ստանալով ավելի մեծ բաժնեմաս Rimac Group-ում։

Ներկայումս Rimac Group-ը ունի Bugatti Rimac-ի 55% բաժնեմասը, իսկ Porsche-ը՝ մնացած 45%-ը։

Գործարքի պահին Մատե Ռիմացն անձամբ ուներ 35% Rimac Group-ի բաժնեմաս, Porsche-ը՝ 22%, Hyundai-ն՝ 11%, իսկ մնացած 32%-ը պատկանում էր փոքր ներդրողներին։

Ռեգո Ինշուրանս

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մատե Ռիմացը դեռ տարեսկզբին կատարել է նախնական առաջարկ՝ գնելու Porsche-ի 45% բաժնեմասը Bugatti Rimac-ում՝ գնահատելով համատեղ ձեռնարկությունն ավելի քան 1 միլիարդ եվրո (1.1 միլիարդ դոլար)։

Նա այժմ հաստատել է իր մտադրությունը՝ ստանալու Bugatti Rimac-ի ամբողջական վերահսկողությունը՝ միջազգային ներդրողների և ուղղակի ներդրումային հիմնադրամների խմբի աջակցությամբ։

«Գաղտնիք չէ, որ մենք բանակցություններ ենք վարում: Ես պարզապես ուզում եմ հնարավորություն ունենալ կայացնելու երկարաժամկետ որոշումներ, իրականացնել երկարաժամկետ ներդրումներ և գործել այլ կերպ՝ առանց յուրաքանչյուր քայլը բացատրելու 50 տարբեր մարդկանց։ Երբ գործ ես անում կորպորացիայի հետ, կան շատ գործոններ։ Դա ընտանիքներ են, շատ ընտանիքներ։ Դա հուզական թեմա է», – ասել է նա Bloomberg-ին։

Ներկայում գերմանական ավտոարտադրողը բախվում է վաճառքների անկման հետ, սառեցրել է իր K1 ֆլագմանային քրոսովերի նախագիծը և նվազեցրել էլեկտրամեքենաների զարգացման ծրագրերը։

Հնարավոր է, Porsche-ը որոշի, որ այժմ լավագույն պահն է վաճառելու իր բաժնեմասը Bugatti Rimac-ում և ստանալու դրամական միջոցներ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52