
Tesla-ի եռամսյակային մաքուր շահույթը 37%-ով նվազել է՝ ռեկորդային եկամտի պայմաններում
Ամերիկյան էլեկտրամեքենաների արտադրող Tesla-ն 2025 թվականի երրորդ եռամսյակում գրանցել է ռեկորդային եկամուտ, սակայն մաքուր շահույթը նվազել է 37%-ով: Այս մասին ասվում է ընկերության շահակցականների համար պատրաստված ներկայացման մեջ։
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին մաքուր շահույթը կազմել է 1.37 միլիարդ դոլար կամ 0.39 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ տարվա 2.17 միլիարդ դոլարի և 0.62 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց։
Առանց միանվագ գործոնների հաշվառման՝ շահույթը կազմել է 0.5 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը պակաս է LSEG վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումից՝ 0.54 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։
Tesla-ի եռամսյակային եկամուտն աճել է 12%-ով՝ հասնելով ռեկորդային 28.1 միլիարդ դոլարի, մինչդեռ վերլուծաբանների միջին կանխատեսումը կազմում էր 26.37 միլիարդ դոլար։
Ընդհանուր շահութաբերությունը կազմել է 18%՝ նախորդ տարվա 19.8%-ի և երկրորդ եռամսյակի 17.2%-ի դիմաց։
Ավտոմոբիլային սեգմենտի եկամուտն աճել է 6%-ով՝ հասնելով 21.21 միլիարդ դոլարի, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության և պահպանման սեգմենտում աճը կազմել է 44%՝ հասնելով 3.42 միլիարդ դոլարի։
Էլեկտրամեքենաների մատակարարումները երրորդ եռամսյակում աճել են 7%-ով՝ մինչև ռեկորդային 497.1 հազար միավոր, մինչդեռ արտադրությունը նվազել է 5%-ով՝ կազմելով 447.45 հազար միավոր։
Ազատ դրամական հոսքը նախորդ եռամսյակում աճել է 46%-ով՝ հասնելով ընկերության պատմության առավելագույնին՝ 3.99 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 2.74 միլիարդ դոլարի փոխարեն։ Երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 146 միլիոն դոլար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։