Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-օգոստոս
30/10/2025 14:07
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-օգոստոս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5․0 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 48․84%-ով կամ 4․8 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 7․92%-ով կամ 158․9 մլն դոլարով և կազմել 1․85 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․95%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 1․26 մլրդ դոլար, -70․79% կամ -3․1 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 25․18%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 430․6 մլն դոլար, -48․73% կամ -409․4 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․61%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 229․1 մլն դոլար, +72․37% կամ +96․2 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․58%-ը:

Հինգերորդը Բելառուսն է՝ 112․3 մլն դոլար, +49․55% կամ +37․2 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․25%-ը։

Շվեյցարիան վեցերորդն է՝ 97․5 մլն դոլար, +25․15% կամ +19․6 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․95%-ը։

Ութերորդը Նիդերլանդներն են՝ 89․8 մլն դոլար, +17․7% կամ +13․5 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․8%-ը։

Յոթերորդ տեղում Վրաստանն է՝ 84․3 մլն դոլար, -22․09% կամ -23․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․68%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 74․1 մլն դոլար, -13․6% կամ -11․7 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․48%-ը։

Իններորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 71․4 մլն դոլար, +77․37% կամ +31․1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.43%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 5․39%-ով և կազմել 2․04 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 5.95%-ով և կազմել 2․01 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․89%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 40․11%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 0․18%-ով և կազմել 390․6 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․81%-ը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91