Microsoft-ն ավստրալական IREN ընկերությունից ամպային հզորություններ է գնում
Microsoft Corp.-ը պայմանագիր է ստորագել ավստրալական IREN Ltd.-ի հետ՝ հինգ տարով ամպային հաշվարկային հզորություններ ձեռք բերելու մասին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 9.7 միլիարդ դոլար։
Ինչպես նշվում է IREN-ի մամուլի հաղորդագրության մեջ, Microsoft-ը մուտք կստանա Nvidia Corp.-ի արտադրած GB300 համակարգերին, որոնք նախատեսված են արհեստական բանականության տեխնոլոգիաների աջակցման համար։
Microsoft-ը կդառնա IREN-ի խոշորագույն հաճախորդը։
IREN-ի բաժնետոմսերի գինը Nasdaq բորսայում տարեսկզբից աճել է առավել քան վեց անգամ՝ արհեստական բանականության համար հաշվարկային հզորությունների մեծ պահանջարկի ֆոնին։ Նախկինում ընկերությունը մասնագիտացած էր բիթքոյնների մայնինգի ոլորտում։
Տարեսկզբից Microsoft-ի շուկայական կապիտալիզացիան ավելացել է 23%-ով՝ հասնելով 3.85 տրիլիոն դոլարի։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

