«Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը վերաբացվել է
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» նոր կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացմանը մասնակցել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Նա երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին՝ համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար:
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ և բազմաթիվ հյուրեր արտերկրից: