Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագիրը շուրջ 90%-ով ավարտված է
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը շուրջ 90 տոկոսով ավարտված է: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները:
Ասֆալտապատվում է նաև «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանին կից հրապարակը, որը նաև տոնական միջոցառումների անցկացման վայրերից մեկն է լինելու:
Հիշեցնենք, որ 2013 թվականին նախատեսված է շինբարեկարգել 2.5 միլիոն քառակուսի մետր տարածք: