Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Euroclear Bank-ի հաճախորդ
24/11/2025 14:53
Կիսվել

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Euroclear Bank-ի հաճախորդ

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հպարտությամբ հայտնում է, որ 2025թ. նոյեմբերի 20-ին Euroclear Bank-ի Կառավարման կոմիտեի որոշմամբ հաստատվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դիմումը՝ Euroclear Bank-ի հաճախորդ դառնալու վերաբերյալ։ Սա Հայաստանի ֆինանսական շուկայի համար կարևոր ռազմավարական ձեռքբերում է, որը նոր հնարավորություններ կբացի մեր երկրի կապիտալի շուկայի միջազգային ինտեգրման համար։

Euroclear Bank-ը աշխարհի խոշորագույն միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներից մեկն է, որը պահպանում է ավելի քան 40 տրիլիոն եվրո շուկայական արժեք ունեցող ակտիվներ և հանդիսանում է գլոբալ ֆինանսական համակարգի առանցքային օղակներից մեկը ինստիտուցիոնալ ներդրողների, միջազգային ֆինանսական հաստատությունների ու պետական կառույցների համար։ Euroclear-ի հաճախորդ դառնալը կարևոր քայլ է յուրաքանչյուր երկրի կապիտալի շուկայի զարգացման համար, ինչն ապահովում է շուկայի թափանցիկություն և ենթակառուցվածքի կատարելագործում։

Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համար ենթադրում է․

  • միջազգային ֆինանսական շուկաներ մուտքի ընդլայնում,
  • միջազգային շուկաների լավագույն ծառայությունների ներդրում,
  • Հայաստանի կապիտալի շուկայի մրցունակության զգալի բարձրացում,
  • Հայաստանի կապիտալի շուկայի ճանաչելիության բարձրացում միջազգային ներդրողների համար։

Այս համագործակցությունը կխթանի նաև Հայաստանի ֆինանսական շուկայի հնարավորությունների դիվերսիֆիկացիան և կնպաստի մեր երկրի ֆինանսական ներգրավվածությանը եվրոպական և գլոբալ շուկաներում։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանի պնդմամբ․ «Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը կարևոր քայլ է մեր ռազմավարական զարգացման ճանապարհին։ Սա ոչ միայն բարձրացնում է Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային ճանաչելիությունն ու վստահությունը, այլև ստեղծում է նոր կամուրջներ՝ ընդլայնելով կապերը գլոբալ ֆինանսական շուկաների հետ։ Լիահույս եմ, որ մեր տեղական գործընկերները ևս այս հնարավորությունը առավելագույնս կօգտագործեն ի օգուտ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։ Մենք հետևողականորեն կատարելագործելու ենք մեր ենթակառուցվածքը՝ ապահովելով և ներմուծելով միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան ծառայություններ»։

Այս համագործակցությունը AMX խմբի ավելի քան 2 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է՝ հիմնված թիմի բարձր մասնագիտական կարողությունների և շարունակական ինտենսիվ բանակցությունների վրա։

Euroclear Bank-ի հետ գործընկերության մեկնարկը AMX խմբի երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է՝ ուղղված Հայաստանի ֆինանսական ենթակառուցվածքի միջազգային ինտեգրմանը, շուկայի զարգացմանը և ներդրողների համար հասանելիության ընդլայնմանը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան տրամադրում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Այն հանդիսանում է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարը: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ սեփականատերն է Հայաստանի ֆոնդային բորսան։ https://cda.am/

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52