Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 382.50-0.50
EUR BUY - 438.50+1.50 EUR SELL - 443.00+2.00
OIL:  BRENT - 62.72-0.55 WTI - 58.18-0.70
COMEX:  GOLD - 4163.50+1.75 SILVER - 51.70+2.78
COMEX:  PLATINUM - 1566.40+0.00
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 155.79-0.56 EUR/GBP - 1.1588+0.58
FOREX:  EUR/USD - 1.1588+0.58 GBP/USD - 1.3193+0.67
STOCKS RUS:  RTSI - 1071.57+1.12
STOCKS US: DOW JONES - 47112.45+1.43 NASDAQ - 23025.59+0.67
STOCKS US: S&P 500 - 6765.88+0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 49559.07+1.85 TOPIX - 3355.50+1.96
STOCKS CHINA:  HANG SENG - 25928.08+0.13 SSEC - 3864.18-0.15
STOCKS EUR:  FTSE100 - 9609.53+0.78 CAC40 - 8025.80+0.83
STOCKS EUR:  DAX - 23464.63+0.97
26/11/2025  CBA:  USD - 381.12-0.19 GBP - 501.55+1
26/11/2025  CBA:  EURO - 441.07+1.11
26/11/2025  CBA:  GOLD - 50563+520 SILVER - 627.43+13.97
Ինեկոբանկը հայտարարել է Սև Ուրբաթին նվիրված իր լայնածավալ արշավի մեկնարկի մասին
26/11/2025 18:10
Կիսվել

Ինեկոբանկը հայտարարել է Սև Ուրբաթին նվիրված իր լայնածավալ արշավի մեկնարկի մասին

2025 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 6-ը բանկի Mastercard քարտապանները հնարավորություն կունենան ստանալու 10-25% քեշբեք՝ գնումներ կատարելով միջազգային ամենապահանջված օնլայն հարթակներում։

Այս տարվա առաջարկների շրջանակը ավելի է ընդլայնվել․ քարտապանները 25% քեշբեք կստանան Air France, Qatar Airways և Wizz Air ավիաընկերություններից օգտվելիս։ Նույն չափի վերադարձ կհաշվարկվի նաև Adidas, Asos, Carters, iHerb, Nike, Sephora և Shein օնլայն խանութներում կատարվող գնումների համար։

Արշավին ընդգրկված է նաև AliExpress մարքեթփլեյսը, որի միջոցով կատարվող գնումները ևս հնարավորություն են տալիս ստանալու առավելագույն քեշբեքի տոկոսը։

Միևնույն ժամանակ, Amazon, Ozon, Temu և Wildberries հարթակներում իրականացվող վճարումները կվերադարձվեն 10%-ի չափով։

Ամբողջ արշավի ընթացքում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստանալ մինչև 25,000 ՀՀ դրամ քեշբեք։

Արշավին կարող են մասնակցել Ինեկոբանկի կողմից թողարկված բոլոր Mastercard Standard, Mastercard Standard Pension, Mastercard Gold և Mastercard World Black Edition քարտերը։

Այն հաճախորդները, ովքեր դեռ Mastercard  չեն օգտագործում, կարող են օգտվել բանկի հատուկ առաջարկից․ InecoMobile հավելվածով մինչև արշավի ավարտը պատվիրած Mastercard Standard քարտերը կտրամադրվեն անվճար։

Քեշբեքը կկուտակվի ամբողջ արշավի ընթացքում և մեկ միասնական վճարումով կփոխանցվի մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։

Արշավի ամբողջական պայմաններին, մասնակից հարթակների ցուցակին և հավելյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ Սև Ուրբաթ + Ինեկոբանկի Mastercard = Մինչև 25% քեշբեք

Այս նախաձեռնությամբ Ինեկոբանկը շարունակում է ձևավորել հաճախորդների համար առավել շահավետ գնումների մշակույթ՝ համատեղելով միջազգային բրենդերի լայն ընտրանին, բարձր քեշբեքի չափերը և ժամանակակից թվային լուծումները։ Արդյունքում Սև Ուրբաթը դառնում է ավելի հարմարավետ և արդյունավետ բոլոր օգտատերերի համար։

 

26/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.12
-0.19
Եվրո (EUR)
441.07
+1.11
Ռուբլի (RUR)
4.839
+0.0208
Լարի (GEL)
141.12
+0.14
50563
+520
Արծաթ
627.43
+13.97