![Կկազմվի մայրաքաղաքի խոշոր կիսակառույցների շինարարությունը վերսկսելու նոր ժամանակացույց](https://b24.am/pub/uploads/2013/10/city_council_yerevan_nw_577977545.jpg)
Կկազմվի մայրաքաղաքի խոշոր կիսակառույցների շինարարությունը վերսկսելու նոր ժամանակացույց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքում խոշոր կառուցապատում իրականացնող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի քան 10 տարի է անավարտ են թողել հաստատված նախագծով շինությունների կառուցումը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպմանը առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելով՝ կազմել հստակ ժամանակացույց, որով կվերսկսվեն շինարարական աշխատանքներն ու դրանք սահմանված ժամկետներում կհասցվեն ավարտին։
Կողմերը պայմանավորվել են քննարկել ու հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել ժամանակացույցի առաջարկ։