Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ   
09/12/2025 18:38
Կիսվել

«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ  

«Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Մասնավորապես, թողարկվում է  1,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով ընդհանուր 15,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն «Ալֆա-ֆարմ»-ն ուղղելու է կապիտալ ծախսերի իրականացմանը:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ  է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 11․3% (12 ամիս վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 5 հատ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։  Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է  2025թ. դեկտեմբերի 10-ին  և  ավարտվելու է 2026թ. փետրվարի 11-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։

Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնում են, որ «Ալֆա-ֆարմ»-ի գործունեության առաջնահերթություններից է առողջության պահպանման նախաձեռնությունների ուղղությամբ շարունակական ներդրումների իրականացումը`  բնակչությանն առաջարկելով նորարարական լուծումներ ու ապահովելով մատուցվող ծառայությունների բարձր որակ:  Դեղատնային ցանցերն առողջապահական համակարգի առանցքային օղակներից են, որոնք ոչ միայն ապահովում են անհրաժեշտ դեղորայքն ու այլ պարագաները, այլ նաև սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեն ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից։

«Ալֆա-ֆարմ»-ի պարտատոմսերի հրապարակային առաջարկը նշանավորում է մեր ընկերության զարգացման նոր փուլի մեկնարկը և հիմնված է ընկերության շահութաբերության, կանխիկի կայուն հոսքերի, արդյունավետ բիզնես մոդելի, տեխնոլոգիական նորարարությունների և շուկայում առաջատար դիրքի վրա։ Մեր մրցակցային առավելությունները թույլ են տալիս վստահությամբ մուտք գործել Հայաստանի կապիտալի շուկա՝ ներդրողներին առաջարկելով մասնակցել ընկերության ռազմավարական ծրագրերի ֆինանսավորմանը` գրավիչ պայմաններով։ Վստահ ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը կնպաստի ընկերության աճին և մեր առաքելության իրագործմանը՝ աջակցելու Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը»,– նշել է «Ալֆա-ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը։

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Առաջնային տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի թիվ 1/429 Ա որոշմամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում:

«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցն ամենամեծն է Հայաստանում, գործում է շուրջ 210 դեղատուն ՀՀ ողջ տարածքում: Գործունեության 30 տարիների ընթացքում ընկերությունը մշտապես կարևորել է սպասարկման բարձր որակը, ինչի հավաստիքն են բազմաթիվ  հաճախորդների գոհունակությունը և դրական արձագանքները։ 

«Ալֆա-Ֆարմ»-ը մի շարք հայտնի և համաշխարհային բրենդների պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչն է շուկայում։ Ընկերության էքսկլյուզիվ ներմուծման ապրանքանիշներն են հանրահայտ Avene, Ducray, A-Derma, La Roche Posay, Vichy,Cerave, Bioderma, Frezyderm, Mustela խնամքի միջոցները, ինչպես նաև երեխաների խնամքի և կերակրման Bambo Nature, Danalac, Wet Brush, Beter ապրանքանիշերը։ «Ալֆա-Ֆարմը» նաև ակտիվ զարգացնում է վիտամինների և բիոակտիվ հավելումների ուղղությունը՝ ներմուծելով համաշխարհային հայտնի և պահանջված բրենդեր՝ Natures plus, New Nordic, Jerrow formula-ն, Natures Bounty և այլն։

«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաև ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ և խորհրդատվությամբ, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատունը հասանելի է բջջային հավելվածի ու կայքէջի միջոցով` www.alfapharm.am,  որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև մանկական պարագաներ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52