Տոնական վճարումից մինչև ձմեռային հեքիաթ․ Ինեկոբանկի ամանորյա արշավը տանում է դեպի Լապլանդիա
Տոնական հրաշքն այս տարի կարող է սկսվել ամենասովորական վճարումից։ Ինեկոբանկը հայտարարում է ամանորյա հատուկ արշավի մեկնարկի մասին, որի գլխավոր մրցանակը ուղևորությունն է դեպի Լապլանդիա՝ Սանտա Կլաուսի հայրենիքը և աշխարհի ամենահեքիաթային ձմեռային ուղղություններից մեկը։
Մինչև դեկտեմբերի 31-ը Ինեկոբանկի Visa քարտերով ընդամենը 5000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ վճարումներ կատարելով՝ հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու ամանորյա արշավին և պայքարելու երկու անձի համար նախատեսված անմոռանալի ճանապարհորդության համար։ Ձյունածածկ լանդշաֆտներ, տոնական մթնոլորտ և իսկական ամանորյա կախարդանք. այս ամենը սպասում է գլխավոր հաղթողներին Լապլանդիայում։
Հաճելի անակնկալները սակայն միայն Լապլանդիայով չեն ավարտվում։ Մասնակիցները կարող են շահել Yandex Plus Multi բաժանորդագրություններ, Ineco Christmas Days-ի հյուրասիրության կտրոններ, ինչպես նաև Chalet Myler-ում մեկօրյա հանգստի փաթեթներ երկու անձի համար՝ ձմեռային հաճելի ժամանցի և ջերմ տրամադրության համար։
Յուրաքանչյուր համապատասխան վճարում կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցները Viber կամ SMS հաղորդագրությամբ ստանում են ամանորյա արշավի մասնակցության անհատական կոդը։ Այն հնարավոր է ակտիվացնել հատուկ Տելեգրամ բոտում, ինչը յուրաքանչյուր վճարում վերածում է հերթական քայլի դեպի հեքիաթային վերջնակետը։
Արշավին կարող են միանալ ինչպես Ինեկոբանկի գործող Visa քարտապանները, այնպես էլ նրանք, ովքեր դեռ չունեն քարտ։ Վերջիններս կարող են InecoMobile հավելվածի միջոցով պատվիրել անվճար Visa Digital քարտ, կատարել 5000 ՀՀ դրամ ու ավելի վճարումներ և անմիջապես միանալ ամանորյա նախաձեռնությանը:
Ինեկոբանկը և Visa-ն այս նախաձեռնությամբ Ամանորը դարձնում են տոն՝ նվիրելով ինչպես հավատարիմ, այնպես էլ նոր հաճախորդներին հեքիաթային ձմեռ և երկարատև հիշողություններ։
Արշավի ամբողջական պայմաններին և մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ Ինեկոբանկի պաշտոնական կայքէջում։
