Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
OpenAI-ն պատրաստվում է 100 մլրդ դոլար ներգրավել
22/12/2025 22:17
Կիսվել

OpenAI-ն պատրաստվում է 100 մլրդ դոլար ներգրավել

Ըստ Wall Street Journal-ի OpenAI-ը բանակցություններ է վարում նոր ֆինանսավորման փուլում մինչև 100 միլիարդ դոլար ներգրավելու մասին, որը թույլ կտա նրան հասնել 830 մլրդ դոլարի գնահատման։

OpenAI-ն նպատակ ունի փակել ֆինանսավորման փուլը մինչև 2026 թվականի առաջին եռամսյակի ավարտը։ Ըստ WSJ-ի՝ ընկերությունը դիտարկում է սուվերեն հիմնադրամների և այլ խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավման հնարավորությունը։

Ավելի վաղ The Information-ը հայտնել էր, որ գործարքի արդյունքում OpenAI-ի գնահատականը կարող է կազմել մոտ 750 միլիարդ դոլար։ Սակայն WSJ-ի աղբյուրները նշում են ավելի բարձր շեմ՝ մինչև 830 միլիարդ դոլար։

Սա կուժեղացնի OpenAI-ի դիրքերը՝ այն դարձնելով աշխարհի ամենաբարձր գնահատում ունեցող մասնավոր ընկերությունը։

Հնարավոր ֆինանսավորումը պետք է աջակցի OpenAI-ի հաշվարկային հզորությունների ընդլայնման հավակնոտ ծրագրերին։ Ընկերությունը ակտիվորեն ներդրում է կատարում ենթակառուցվածքներում և, ըստ լրատվամիջոցների, ավելի ու ավելի հաճախ մոդելների ուսուցման և ինֆերենսի ծախսերը ֆինանսավորում է ուղիղ դրամական միջոցներով, այլ ոչ թե վարկերով, ինչը վկայում է հաշվարկային ծախսերի կտրուկ աճի մասին։

Իրավիճակը բարդանոււմ է մրցակցության սրման պայմաններում՝ խոշոր խաղացողների, այդ թվում՝ Google-ի և Anthropic-ի կողմից։ Սա ստիպում է OpenAI-ին արագացնել նոր մոդելների թողարկումը և ընդլայնել իր ներկայությունը ծրագրավորողների էկոհամակարգում ու կորպորատիվ գործիքների շուկայում։

Միևնույն ժամանակ, WSJ-ի գնահատմամբ, ներդրողների վերաբերմունքը արհեստական բանականության ոլորտի նկատմամբ դարձել է ավելի զուսպ։ Վերլուծաբանների մոտ հարց է առաջանում՝ արդյոք կապիտալ ներդրումների ներկայիս տեմպերը, որոնք մասամբ ֆինանսավորվում են նաև վարկային միջոցներով այնպիսի կորպորացիաների կողմից, ինչպիսիք են Amazon-ը և Microsoft-ը, կարող են պահպանվել երկարաժամկետ հեռանկարում։

Լրացուցիչ ռիսկ է հանդիսանում հիշողության չիպերի պակասը, որը ազդում է ողջ տեխնոլոգիական շուկայի վրա։

Այս ֆոնի վրա մեդիայում շրջանառվում են նաև լուրեր OpenAI-ի հնարավոր IPO-ի պատրաստման մասին, որը կարող է թույլ տալ ներգրավել մինչև 1 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, վերջին ներդրումային գործարքի ընթացքում ընկերության գնահատականը կազմել է մոտ 500 միլիարդ դոլար, իսկ արդեն ներգրավված կապիտալի ծավալը գերազանցում է 64 միլիարդ դոլարը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45