Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
23/12/2025 18:14
Կիսվել

Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է

Free Style ընկերությունը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր՝ դառնալով առաջին ընկերությունը Հայաստանում, որը նորաձևության ոլորտում ներգրավում է ֆինանսավորում պարտատոմսերի միջոցով։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է Cube Invest առաջատար ներդրումային ընկերության կողմից։

Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին մասնակցել Ֆրի Սթայլ ընկերության ֆինանսական հաջողությանը. ընկերությունը հանդիսանում է միջազգային նորաձևության մի շարք բրենդների պաշտոնական մանրածախ գործընկեր՝ այդ թվում Levi’s, Puma, New Balance, Boggi Milano, Lee Wrangler, Jack & Jones, Cole Haan և Bestseller Group-ի բրենդային պորտֆելը։

Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի խոսքով՝ պարտատոմսերի թողարկումը ներդրումային շուկայի զարգացման տեսանկյունից կարևոր քայլ է։ «Free Style-ի հետ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ներդրողներին մասնակցել երկարաժամկետ ֆինանսավորման գործընթացի։ Պարտատոմսերի թողարկումը նաև թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման գործիք է: Free Style ընկերության դեպքում մենք տեսնում ենք կայացած բիզնես մոդել և զարգացման հստակ ուղղություն։ Վստահ ենք, որ այս թողարկումը կարող է հետաքրքիր լինել թե՛ ընկերության հետագա զարգացման, թե՛ ներդրողների համար», – նշել է նա։

Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պարբերականությունը կազմում է երեք ամիս։ Արժեկտրոնային տոկոսադրույքը սահմանված է 13 տոկոս։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, մարումը նախատեսված է 2028 թվականի դեկտեմբերի 24-ին։ Ընդհանուր թողարկման ծավալը կազմում է 1.5 միլիարդ ՀՀ դրամ։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, ընդհանուր քանակը՝ 15,000 հատ։

Free Style-ի տնօրեն Արման Հարությունյանը նշել է, որ պարտատոմսերի թողարկումը համապատասխանում է ընկերության զարգացման ռազմավարությանը։ «Cube Invest-ի հետ համագործակցության հիմքում վստահությունն է և շուկայում ձևավորված մասնագիտական փորձը։ Նորաձևության ոլորտում պարտատոմսերի թողարկումը մեզ համար նոր փուլ է, որը միտված է բիզնեսի հետագա զարգացմանն ու ոլորտի ֆինանսական գործիքների ընդլայնմանը», – ասել է նա։

«Ֆրի Սթայլ» ընկերության պարտատոմսերի գնորդների համար նախատեսված է լրացուցիչ առավելություն: Շահավետ ներդրում կատարելու հետ մեկտեղ, պարտատոմսեր ձեռքբերողները ստանում են բացառիկ հնարավորություն՝ օգտվելու ընկերությանը կազմում ընդգրկված բոլոր խանութ-սրահների տեսականուց հատուկ զեղչային համակարգով։

Առաջարկի պայմանները են 3 մլն դրամի պարտատոմսերի գնման դեպքում կտրամադրվի 30% զեղչ, 8 մլն դրամ և ավել 40%, 15 մլն դրամ և ավել 50%: Առաջարկը գործում է պարտատոմսերի ձեռքբերման պահից սկսած 3 ամիս ժամկետով։

Ֆրիսթայլի կողմից այս առաջարկը տարածվում է հետևյալ բրենդների վրա՝ Puma, Levi’s, Cole Haan, Jack & Jones, Lee Wrangler, Boggi Milano, New Balance, Vero Moda, Pepe Jeans և այլն։

Free Style ընկերության բիզնես զարգացման ռազմավարությունը և կայուն աճի պլանավորումը կատարել է «Փարվանյան քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը և պարտատոմսերի թողարկումը այդ ռազմավարության շրջանակում է:

Պետք է նշել, որ Free Style Group-ը գործունեություն է ծավալում նաև Վրաստանում և Ուզբեկստանում՝ համադրելով միջազգային նորաձևության փորձը տեղական շուկաների խորքային գիտելիքի հետ։ Ընկերության գործունեությունը ընդգրկում է տղամարդկանց դասական և սպորտային հագուստ, ինչպես նաև կանանց ժամանակակից նորաձևության լուծումներ։

«Կուբ Ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Նույն տարվա փետրվարին ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում՝ ստանալով ներդրումային ծառայությունների մատուցման համապատասխան լիցենզիա։ 2024 թվականի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 720 միլիոն ՀՀ դրամ։

Free Style Group–ը հիմնադրվել է 2016 թվականին և ներկայացնում է միջազգային նորաձևության մի շարք բրենդներ Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում։ Ընկերությունը գործում է մանրածախ առևտրի ոլորտում՝ զարգացնելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ օնլայն վաճառքի ձևաչափերը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52