Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2025 թվականին ԱՄՆ-ում կորպորատիվ սնանկությունների թիվը հասել է 15 տարվա առավելագույնին
29/12/2025 18:00
Կիսվել

2025 թվականին ԱՄՆ-ում կորպորատիվ սնանկությունների թիվը հասել է 15 տարվա առավելագույնին

2025 թվականին ԱՄՆ-ում կորպորատիվ սնանկությունների թիվը շարունակել է աճել և 11 ամիսների ընթացքում թարմացրել է առավելագույն ցուցանիշը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ավարտից ի վեր՝ 15 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է S&P Global Market Intelligence-ը։

Տարեսկզբից մինչև նոյեմբերի վերջ առնվազն 717 ընկերություն հայտարարել է սնանկության մասին, ինչը 14%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և գերազանցում է ամբողջ 2024 թվականի ցուցանիշը (686)։ 2010 թվականին գրանցվել էր 828 սնանկության դիմում։

Վիճակագրությունը ներառում է բորսայում ցուցակված ընկերություններ, որոնց ակտիվների կամ պարտավորությունների ծավալը սնանկության փաստաթղթերը ներկայացնելու պահին կազմել է առնվազն 2 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև ոչ բորսայական ընկերություններ՝ ավելի քան 10 մլն դոլարի ակտիվներով կամ պարտավորություններով։

Ամերիկյան ընկերությունների համար հիմնական բացասական գործոններն են դարձել գնաճը և բարձր տոկոսադրույքները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային քաղաքականությունը։

Միևնույն ժամանակ, սնանկությունների թվի առավել զգալի աճը գրանցվել է արդյունաբերական ոլորտում, որին Թրամփը խոստանում էր աջակցել, սակայն որը մյուսներից առավել տուժել է ներմուծվող հումքի և բաղադրիչների ձեռքբերման ծախսերի աճից։ Տարվա 11 ամիսների ընթացքում 110 արդյունաբերական ընկերություն հայտարարել է սնանկության մասին, իսկ ոլորտը կորցրել է ավելի քան 70 հազար աշխատատեղ։

Տնտեսության ևս մեկ խնդիրներով ոլորտ ընթացիկ տարում դարձել է ոչ առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների արտադրությունը։ Այս սեգմենտը ներառում է նաև ռիթեյլերներին, որոնք բախվել են ապրանքների գների աճին և ստիպված են եղել կամ բարձրացնել գները, կամ էլ լրացուցիչ ծախսերը կրել սեփական շահույթի հաշվին։

Cornerstone Research խորհրդատվական ընկերության տվյալներով՝ տարվա առաջին կեսին 17 ընկերություն սնանկության դիմում ներկայացնելու պահին ունեցել է առնվազն 1 մլրդ դոլարի պարտավորություններ։ Սա առավելագույն ցուցանիշն է կիսամյակի համար՝ սկսած 2020 թվականի՝ կորոնավիրուսային ճգնաժամի տարվանից։ Դրանց թվում են, մասնավորապես, At Home և Forever 21 ռիթեյլերները։

Անցնող տարում սնանկացել են նաև այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Spirit Airlines-ը, էլեկտրական բեռնատարների արտադրող Nikola Corp.-ը, կենսատեխնոլոգիական 23andMe Holding-ը, ինչպես նաև ռոբոտ-փոշեկուլներ արտադրող iRobot-ը, որը 2000-ականների սկզբին իր Roomba մոդելով հեղափոխություն էր արել ոլորտում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52