Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Չինական յուանը սահմանել է նոր ռեկորդ
15/10/2013 15:29
Կիսվել

Չինական յուանը սահմանել է նոր ռեկորդ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Շանհայում կայացած առևտրային շրջանի արդյունքներով չինական յուանը սահմանել է նոր ռեկորդ: Չինաստանի ազգային արժույթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է վերջին 20 տարվա իր առավելագույն մակարդակին: Առևտրային շրջանի արդյունքներով մեկ ԱՄՆ դոլարը «կազմել է» 6,1079 յուան:

Վերլուծաբանները նշում են, որ փոխարժեքի աճը կարող է պայմանավորված լինել գնաճի արագացման պայմաններում իշխանությունների կողմից յուանի նկատմամբ կիրառվող ճնշման փոքր-ինչ թուլացմամբ: Նշենք, որ սեպտեմբերին տարեկան գնաճը Չինաստանում արագացել և կազմել է 3,1%, ինչը երկրի իշխանությունների կարծիքով անթույլատրելի է:

Միջազգային արժութային շուկայում մեկ առևտրային շրջանի ժամանակ «թույլատրվում է» յուանի փոխարժեքի տատանում՝ առավելագույնը 1%-ի չափով: Նման մոտեցումը պայմանավորված է Չինաստանի այն մտավախությամբ, որ յուանի փոխարժեքի կտրուկ տատանումները կարող են վտանգել երկրի տնտեսության կայունությունը:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ չինական յուանը միջազգային շուկայում առավել շատ շրջանառվող 10 արժույթների շարքում արդեն 9-րդն է:

Bloomberg-ը գրում է, որ չնայած Չինաստանում ազգային արժույթի փոխարժեքի «խիստ վերահսկողությանը», վերջին շուրջ 8 տարվա ընթացքում յուանի փոխարժեքը, ընդհանուր առմամբ, աճել է 35%-ով:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11