Ֆինանսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ
09/01/2026 17:34
Կիսվել

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ

Հարկային օրենսգրքում կատարվել են մի քանի փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։

1․ Հարկային օրենսգրքում ներդրվում է «QR գծիկավոր կոդ» հասկացությունը՝ որպես մեքենայական ընթերցվող պատկեր, որը հավաստում է, որ փաստաթուղթը արտատպվել կամ ներբեռնվել է հարկային մարմնի պաշտոնական տեղեկատվական համակարգերից և համարվում է հարկային մարմնի կողմից վավերացված։

Սա իրավական հիմք է ստեղծում QR կոդով փաստաթղթերի պաշտոնական ճանաչման համար։ Հարկային մարմնի համակարգերից QR կոդով արտատպված փաստաթղթերը այլևս լրացուցիչ վավերացման կարիք չունեն։

2․ Ըստ հարկային օրենսգրքի նախատեսված հայտարարությունների ներկայացումը (այդ թվում՝ գործունեության չիրականացման կամ դադարեցման վերաբերյալ) ինքնին հիմք չէ հերթական տարեկան պետական տուրքի չհաշվարկման համար։

Սահմանվում է, որ տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակվում է հաշվարկվել մինչև այն պահը, երբ ի հայտ է գալիս «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-րդ հոդվածով նախատեսված պարտավորության դադարեցման որևէ հիմք։

3․ Հարկային օրենսգրքում ընդլայնվում է նվիրատվությունների/տրամադրված ակտիվների գծով նվազեցման իրավական շրջանակը՝ ավելացնելով նոր կետ։ Սահմանվում է, որ կրթական ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամներին, ինչպես նաև զինծառայողների վնասների հատուցման հիմնադրամին տրամադրված ակտիվների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների արժեքը կարող է հաշվառվել որպես նվազեցում։

Նվազեցման առավելագույն շեմը սահմանվում է՝ հարկային տարվա համախառն եկամտի մինչև 2.5%։

4․ Հստակեցվում է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողների եկամուտները ՀՀ-ում կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց հարկման օբյեկտ են, եթե այդ աշխատողները կապված են ոչ ռեզիդենտի՝ ՀՀ-ում գործող մշտական հաստատության գործունեության հետ կամ դրանց վճարումները համարվում են այդ մշտական հաստատության ծախս։

Ամրագրվում է, որ տվյալ դեպքում հարկումը կիրառվում է անկախ նրանից, թե այդ ծախսը փաստացի նվազեցվել է ոչ ռեզիդենտի համախառն եկամտից, թե ոչ։

Փոփոխությունները նպատակ ունեն կանխել եկամուտների չհարկումը, փակել մշտական հաստատությունների միջոցով առաջացող հարկային բացերը և ապահովել հարկման միասնական և կանխատեսելի կիրառություն։

5․ Հարկային օրենսգրքում ընդգրկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը՝ որպես առանձին կարգավիճակ ունեցող սուբյեկտ։

Սահմանվում է, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում վճարվող ապահովագրավճարները (ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց օգտին)․

  • կարող են չհամարվել հարկման ենթակա եկամուտ,
  • ինչպես նաև չներառվել եկամտային հարկով հարկվող բազայում՝ օրենքով սահմանված պայմաններով։
09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78