Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին
16/10/2013 14:59
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ մեր գիտնականներն իրենց մեծ ներդրումն են ունեցել գիտության և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԳԱԱ գիտնականները նույնպիսի նվիրումով կշարունակեն իրենց կարևորագույն աշխատանքը՝ տարեցտարի ակադեմիայի գիտնականների շարքերը համալրելով երիտասարդներով, առանց որոնց, Նախագահի համոզմամբ, գիտության զարգացումը հեռանկար ունենալ չի կարող: Ակադեմիայի առկա ձեռքբերումները Հանրապետության Նախագահը պայմանավորել է նաև միջազգային ակտիվ համագործակցությամբ: Նրա խոսքով, ցանկացած երկրի համար դժվար է պատկերացնել արդի պահանջներին համապատասխան գիտության զարգացումն առանց այդ փոխգործակցության: Նախագահը կարևորել է ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային ծրագրերի և տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, որի լավագույն օրինակներից մեկն էլ չորս տասնյակ երկիր միավորող Գիտությունների համաեվրոպական ազգային ակադեմիաների ֆեդերացիան է, որի անդամ է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան:

Հանդիպմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ակադեմիան մշտապես պետական ուշադրության ներքո պահելու, գիտնականներին և հատկապես երիտասարդ գիտնականներին աջակցություն ցուցաբերելու, խրախուսելու համար:

Հանդիպմանը ներկա երկրների ակադեմիաների նախագահները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են գիտության արդի մարտահրավերների, դրանց դիմակայելու հնարավորությունների և գիտության զարգացման հեռանկարների մասին: Նրանք ևս կարևորել են ակադեմիաների ակտիվ համագործակցությունը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ տարիներ ի վեր գոյություն ունեցող իրենց արդյունավետ համագործակցությունը: Գիտնականները դրվատանքով են խոսել նաև պետության կողմից Հայաստանի ակադեմիայի նկատմամբ ցուցաբերվող հոգածության, գիտնականների աշխատանքը գնահատելու և Հայաստանի գիտության զարգացմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45