Թրամփը կարող է որոշում ընդունել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի հարցով հաջորդ շաբաթ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որոշում ընդունել Դաշնային պահուստային համակարգի հաջորդ ղեկավարի վերաբերյալ արդեն հաջորդ շաբաթ։
«Այս պահին մենք ունենք չորս թեկնածու», – ասել է Բեսսենթը CNBC հեռուստաալիքին՝ հավելելով, որ Թրամփն արդեն խոսել է նրանց հետ։
Հարցազրույցի ընթացքում Բեսսենթը նաև նշել է, որ «Պաուելի համար սխալ էր ներկա գտնվել Գերագույն դատարանի լսումներին»՝ նկատի ունենալով Fed-ի գործող նախագահին։
Ֆինանսների նախարարը շեշտել է, որ «Fed-ի դրամավարկային անկախությունը շատ կարևոր է»՝ ընդգծելով վարչակազմի դիրքորոշումը կենտրոնական բանկի ինքնավարության հարցում։
Բեսսենթը նաև լավատեսություն է հայտնել ԱՄՆ տնտեսության վերաբերյալ՝ հայտարարելով, որ երկիրը «արտադրողականության բումի սկզբնական փուլում» է։
