Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կայացել է Արևորդի բնապահպանական փառատոնի մրցանակաբաշխությունը
21/10/2013 10:41
Կիսվել

Կայացել է Արևորդի բնապահպանական փառատոնի մրցանակաբաշխությունը

Կովկասյան տարածաշրջանում բնապահպանական միակ փառատոնը՝ Արևորդին, իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Արդեն 4-րդ անգամ կազմակերպած ինքնատիպ այս իրադարձության  արդյունքներն արդեն հայտնի են:

Կայացել է մրցանակաբաշխություն,  որի ընթացքում մրցանակ է շնորհվել «Երիտասարդական լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին։

«Երիտասարդական լավագույն ֆիլմ» անվանակարգում ժյուրիի կողմից ընտրվել է «Վաշ-վիշ» ֆիլմը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության  կողմից հաղթողները ստացել են տեսախցիկ: Ֆիլմը պատմում է Ալավերդի քաղաքի բնապահպանական խնդիրների մասին:

«Արևորդի» փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհին սպառնացող վտանգներին, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը` Հայաստանի կենսաբազմազանության պահպանման գործում:

Փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է բնապահպանական, երիտասարդական ֆիլմերի մրցույթ, որին մասնակցում են (FPWC) հիմնադրամի` «Արևորդի էկո-ակումբներ»,«Կանաչ դպրոց», «SOS Մշակույթ» կրթական ծրագրերի շրջանակներում երիտասարդների կողմից նկարահանված ֆիլմերը:

«Երիտասարդական լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդ ֆիլմերը 6 էին`«Փրկագործ խաչի սպասումով» ( Վարագավանի «SOS Մշակույթ երիտասարդական ակումբ), «Ծերուկ քաղաքը», (Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ), «Մշտարթուն ժամապահը» ( Բերդավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ), «Վաշ-վիշ» (Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ), «Երեկ, այսօր, վաղը», (Ուրցաձորի «Աևորդի» էկո-ակումբ), «Անտեսված գանձեր» (Գառնի/Գողթի «Արևորդի» էկո-ակումբ): 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08