Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
OpenAI-ը Nvidia-ի, Microsoft-ի և Amazon-ի հետ բանակցում է շուրջ 40 մլրդ դոլարի ներդրումների ներգրավման շուրջ
30/01/2026 15:41
Կիսվել

OpenAI-ը Nvidia-ի, Microsoft-ի և Amazon-ի հետ բանակցում է շուրջ 40 մլրդ դոլարի ներդրումների ներգրավման շուրջ

OpenAI-ը բանակցություններ է վարում Nvidia Corp., Microsoft Corp. և Amazon.com Inc. ընկերություններից շուրջ 40 մլրդ դոլար ներգրավելու վերաբերյալ՝ 750 մլրդ դոլար գնահատմամբ ներդրումային փուլի շրջանակում: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Nvidia-ն կարող է ներդնել 20 մլրդ դոլար, Amazon-ը՝ 10 մլրդ դոլարից սկսած, իսկ Microsoft-ը՝ մի քանի միլիարդ դոլար։

Աղբյուրների նշմամբ՝ Nvidia-ի ներդրումները կարող են լրացնել այն 100 մլրդ դոլարը, որը ընկերությունը պարտավորվել է ներդնել 10 մլրդ դոլարի տրանշերով՝ OpenAI-ի տվյալների կենտրոնների հզորությունների գործարկման ընթացքում՝ անցյալ տարի կնքված բազմամյա համաձայնագրի շրջանակում, կամ էլ այդ համաձայնագրի պայմանները կարող են վերանայվել։

Իր հերթին, Amazon-ի ներդրումները կարող են դառնալ այն գործարքի մաս, որի շրջանակում ընկերությունը կստանա հասանելիություն OpenAI-ի տեխնոլոգիաներին։ Ավելի վաղ կողմերը կնքել էին 7 տարվա պայմանագիր՝ 38 մլրդ դոլարի չափով, որը OpenAI-ին ապահովել էր Amazon-ի ամպային ենթակառուցվածքներին հասանելիությամբ։

Ընդհանուր առմամբ OpenAI-ը նոր ներդրումային փուլում ցանկանում է ներգրավել մինչև 100 մլրդ դոլար՝ բիզնեսի ընդլայնման համար։

IDram

Ընկերությունը նաև բանակցություններ է վարում սուվերեն հիմնադրամների հետ, այդ թվում՝ Abu Dhabi Investment Authority-ի և MGX-ի, ինչպես նաև մոտ է ճապոնական SoftBank-ից լրացուցիչ 30 մլրդ դոլար ներգրավելուն։

Միևնույն ժամանակ FT-ի աղբյուրները նշում են, որ դեռ պարզ չէ՝ արդյոք բոլոր նշված կողմերը ներդրումներ կկատարեն, և կհաջողվի՞ արդյոք ներգրավել ամբողջ 100 մլրդ դոլարը։

Անցյալ շաբաթ Bloomberg-ը աղբյուրների հղումով հայտնել էր, որ OpenAI-ը ցանկանում է ներգրավել առնվազն 50 մլրդ դոլար՝ 750-830 մլրդ դոլար գնահատմամբ։ Դեկտեմբերին The Wall Street Journal-ը գրել էր, որ ընկերությունը հույս ունի ներգրավել մինչև 100 մլրդ դոլար՝ մինչև 830 մլրդ դոլար գնահատմամբ։

Նախորդ ներդրումային փուլը տեղի է ունեցել անցյալ տարվա աշնանը, և այդ ժամանակ գնահատումը կազմել է 500 մլրդ դոլար։

SoftBank-ը անցյալ ամիս ներդրել է 22.5 մլրդ դոլար ԱԲ ընկերությունում՝ իր բաժնեմասը հասցնելով 11%-ի։ Այդ գործարքը ֆինանսավորելու համար ճապոնական ընկերությունը վաճառել է Nvidia-ի բաժնետոմսերի փաթեթը՝ 5.8 մլրդ դոլարի չափով։

Microsoft-ը տնօրինում է OpenAI-ի 27%-ը և հանդիսանում է դրա խոշորագույն բաժնետերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01