Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Սթիվեն Միրանը առաջարկել է Դաշնային պահուստային համակարգին 2026 թվականին իջեցնել տոկոսադրույքը ավելի քան 100 բազիսային կետով
04/02/2026 13:04
Կիսվել

Սթիվեն Միրանը առաջարկել է Դաշնային պահուստային համակարգին 2026 թվականին իջեցնել տոկոսադրույքը ավելի քան 100 բազիսային կետով

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականությունը մնում է չափազանց խիստ՝ հաշվի առնելով ամերիկյան տնտեսության վիճակը, և տոկոսադրույքն այժմ նպատակահարմար կլիներ նվազեցնել ավելի քան 100 բազիսային կետով, Fox Business Network-ին ասել է Fed կառավարիչների խորհրդի անդամ Սթիվեն Միրանը։

«Ես ակնկալում եմ, որ ընթացիկ տարում տոկոսադրույքը կնվազի մեկ տոկոսային կետից փոքր-ինչ ավելի», – հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ հիմնական գնաճը մնում է կայուն, իսկ տնտեսությունը ցուցաբերում է ուժեղ աճ՝ կարգավորիչ ճնշումների մեղմացման պայմաններում։ Այս իրավիճակում ԴՊՀ-ն լիովին կարող է նվազեցնել տոկոսադրույքները՝ չվախենալով գնաճի արագացումից։

«Երբ ես նայում եմ հիմնական գնաճին, տնտեսությունում չեմ տեսնում առանձնապես ուժեղ գնային ճնշում, պահանջարկի և առաջարկի լուրջ անհավասարակշռություն, որին պետք է արձագանքի դրամավարկային քաղաքականությունը: Մենք տոկոսադրույքները չափազանց բարձր ենք պահում հիմնականում գնաճի չափման մեթոդի վրա, ոչ թե իրական գնային ճնշումների», – նշել է Միրանը։

Հունվարին կայացած նիստում, երբ առանցքային տոկոսադրույքը պահպանվեց նախկին միջակայքում՝ 3.5-3.75%, Միրանը շեղվել է մեծամասնության դիրքորոշումից և քվեարկել է դրա 25 բազիսային կետով նվազեցման օգտին։ Անցյալ տարի, երբ ԴՊՀ-ը նվազեցնում էր տոկոսադրույքը, նա մշտապես քվեարկել է դրամավարկային քաղաքականության ավելի էական մեղմացման օգտին։

Միրանի լիազորությունների ժամկետը՝ որպես ԴՊՀ կառավարիչների խորհրդի անդամ, ավարտվել է հունվարի վերջում, սակայն նա կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը մինչև նոր անդամի նշանակումը։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01