Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճարել է հայաստանյան տարբեր բուհերում սովորող ևս 100 ուսանողի ուսման վարձը
22/10/2013 17:44
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճարել է հայաստանյան տարբեր բուհերում սովորող ևս 100 ուսանողի ուսման վարձը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին և երկրորդ կուրսի ուսանողների «Կրթական հիմնադրամ» նախագիծը:

2010 թվականից սկսած՝ ընկերությունը վճարում է երևանյան և մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների 200 ուսանողի ուսման վարձը: Այս տարի նրանց թիվն ավելացել է ևս հարյուրով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ կրթաթոշակային այս աննախադեպ նախագիծը նպատակ ունի ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ուսման վարձը հատուցելով` կրթությունը հասանելի դարձնել խոցելի խմբերում ընդգրկված այդ ուսանողներին: Այս նախագիծը նրանց կքաջալերի նոր գիտելիքներ ձեռքբերելու և հմտությունները կատարելագործելու հարցում, ինչպես նաև կօգնի բարելավել սոցիալական և հոգեբանական վիճակը:

«Այս նախաձեռնությունն իրականացվում է խոցելի խմբերում ընդգրկված երիտասարդներին մասնագիտական գիտելիքներ և հմտություններ տրամադրելու և այդ կերպ` նաև երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով: Խոշոր բիզնեսի կողմից ուսանողների ուսման վարձի վճարումը մշակույթ է, որը մենք սերմանում ենք Հայաստանում: Սա երկրի զարգացման մեջ առավել նշանակալի ներդրումներից է, և մենք վստահ ենք, որ ապագայում հպարտ կլինենք այդ ուսանողների ձեռքբերումներով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72