Իսպանիայում գործազուրկ է ավելի քան 5,9 մլն մարդ
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազրկության մակարդակը փոքր-ինչ նվազել է և կազմել 25,98%: Նշենք, որ երկրորդ եռամսյակում ցուցանիշը կազմել էր 26,26%:
Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ Իսպանիայում գործազրկության մակարդակը սահմանվել է 26%-ի ցածր: Այս մասին են վկայում պաշտոնական տվյալները:
Վերլուծաբանները նշում են, որ Իսպանիայի աշխատանքի շուկայի վրա դրական ազդեցություն է թողել զբոսաշրջիկների ներհոսքը:
Նշենք նաև, որ այսօր Իսպանիայում ապրում է ավելի քան 5,9 մլն գործազուրկ:
Եվրոգոտու երկրների շարքում գործազրկության ցուցանիշով Իսպանիան զիջում է միայն Հունաստանին: