
Այս տարի գինու համաշխարհային սպառման ծավալները կաճեն
2013 թվականին աշխարհում գինու սպառման ծավալները կաճեն և կգերազանցեն իրենց մինչճգնաժամային մակարդակը: Նման կանխատեսում է ներկայացրել Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը: Սպասվում է, որ այս տարվա արդյունքներով աշխարհում գինու սպառման ծավալները կկազմեն ավելի քան 245 մլն ՀԼ:
Ըստ գնահատականների՝ այս տարի ամբողջ աշխարհում կարտադրվի 281 մլն ՀԼ գինի, որի զգալի մասը՝ Եվրոպայում: Գինու արտադրության ոլորտի համաշխարհային առաջատարները կշարունակեն մնալ Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան:
Նշենք, որ 2012 թվականին աշխարհում գինու արտադրության համախառն ծավալը կազմել էր 250,9 մլն ՀԼ, 2011 թվականին՝ 266,7 մլն ՀԼ: