Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2026թ.
11/03/2026 17:59
Կիսվել

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2026թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների 2026թ. ցուցակը, որոնց մեջ նաև ամենահարուստ հայերը: Միլիարդատերերի 2026թ.-ի ցուցակում կրկին հայտնվել է 9 հայ միլիարդատեր: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում՝ գերության մեջ, իսկ Սամվել Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության համար, կալանավորված է Երևանում

Forbes 2026թ.-ի ցուցակի համաձայն աշխարհի ամենահարուստ հայը Ռուսաստանաբնակ 54-ամյա Ալբերտ Ավդոլյանն է, որի կարողությունը վերջին տարում աճել է 2.1 մլրդ դոլարով և կազմել 7.1 մլրդ դոլար։ Նշենք, որ 2.1 մլրդ դոլար աճ գրանցվել էր նաև անցյալ տարի։ Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և էներգակիրների ու հանքարդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող Ավդոլյանը ցուցակի 557-րդ հորիզոնականում է։

Արգենտինահայ 93-ամյա Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 891-րդ հորիզոնականում է, 2025թ. համեմատ նրա կարողությունն աճել է 1.4 մլրդ դոլարով և կազմել 4.8 մլրդ դոլար։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր 60-ամյա Սամվել Կարապետյանը 2026թ․-ի ցուցակի 1,044-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 4.1 մլրդ դոլար: 2025թ. համեմատ արձանագրվել է աճ 0.9 մլրդ դոլարով։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր 58-ամյա Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը 3.1 մլրդ դոլար է։ 2025թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1,376-րդ հորիզոնականը։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ 52-ամյա Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.6 մլրդ դոլար է։ 2025թ. համեմատ արձանագրվել է աճ 0.5 մլրդ դոլարով։ Նա ցուցակի 1,611-րդ հորիզոնականում է։

45-ամյա Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և կազմել 1.9 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,177-րդ հորիզոնականում է։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.9 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,177-րդ հորիզոնականում է։ 2025թ. համեմատ 63-ամյա Աֆեյանի կարողությունն աճել է 0.7 մլրդ դոլարով։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր 51-ամյա Արտյոմ Խաչատրյանի կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով և գնահատվել 1.8 մլրդ դոլար՝ 2,274-րդ հորիզոնական։

57-ամյա Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.3 մլրդ դոլար, նա ցուցակի 2,858-րդ հորիզոնականում է։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 45 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 93 տարեկան։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12