Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 431.00+2.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 103.01-3.08 WTI - 96.04-4.66
COMEX:  GOLD - 4994.00-0.14 SILVER - 80.46+1.85
COMEX:  PLATINUM - 2149.40+5.40
LME:  ALUMINIUM - 3395.50-1.28 COPPER - 12855.50+0.59
LME:  NICKEL - 17465.00+1.15 TIN - 48265.00+2.56
LME:  LEAD - 1905.00-0.13 ZINC - 3269.50-0.80
FOREX:  USD/JPY - 159.3+0.02 EUR/GBP - 1.1496+0.64
FOREX:  EUR/USD - 1.1496+0.64 GBP/USD - 1.3309+0.52
STOCKS RUS:  RTSI - 1127.70-1.45
STOCKS US: DOW JONES - 46946.41+0.83 NASDAQ - 22374.18+1.22
STOCKS US: S&P 500 - 6699.38+1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 53751.15-0.13 TOPIX - 3610.73-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25834.02+1.45 SSEC - 4084.79-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10317.69+0.55 CAC40 - 7935.97+0.31
STOCKS EUR:  DAX - 23564.01+0.50
16/03/2026  CBA:  USD - 377.41-0.13 GBP - 500.79+0.17
16/03/2026  CBA:  EURO - 432.96+0.26
16/03/2026  CBA:  GOLD - 61211-1059 SILVER - 1015.6-40.8
ԱՄՆ նավթային ընկերությունները սպասում են իրանական հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի խորացմանը
17/03/2026 11:54
Կիսվել

ԱՄՆ նավթային ընկերությունները սպասում են իրանական հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի խորացմանը

Ամերիկյան Exxon Mobil, Chevron և ConocoPhillips ընկերությունների ղեկավարները համոզված են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումները համաշխարհային էներգետիկ շուկաներում կշարունակեն անկայունություն առաջացնել։ Այս մտահոգությունները նրանք հայտնել են ԱՄՆ էներգետիկայի նախարարի և ներքին գործերի նախարարի հետ հանդիպումների ընթացքում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ որոշ նավթային ընկերությունների ղեկավարներ «պատրաստվում են նավթի բարձր գների երկարատև շրջանի, որոնք կարճաժամկետ հեռանկարում կարող են ավելացնել նրանց շահույթը, սակայն վերջնական արդյունքում կարող են վնասել ոլորտին և տնտեսությանը։

Սպիտակ տունը դիտարկում է մի շարք միջոցներ, որոնք, ենթադրաբար, պետք է նվազեցնեն նավթի գները՝ Ռուսաստանի նավթի նկատմամբ պատժամիջոցների թուլացում, արտակարգ պահուստների լայնածավալ բացթողում և, հնարավոր է, օրենքի չեղարկում, որը սահմանափակում է ԱՄՆ նավահանգիստների միջև նավթի փոխադրումը օտարերկրյա նավերով։ Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը հույս ունի մեծացնել նավթի հոսքը Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև։

«Նավթային ոլորտում շատերը մտավախություն ունեն, որ առկա տարբերակները քիչ բան կարող են անել ճգնաժամը զսպելու համար, և որ միակ լուծումը Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնումն է, որով անցնում է համաշխարհային  նավթի և հեղուկացված բնական գազի օրական հոսքերի մոտ մեկ հինգերորդը։ Հակառակ դեպքում երկարատև բարձր գները կարող են ճնշում գործադրել համաշխարհային տնտեսության վրա և սահմանափակել վառելիքի պահանջարկը», — գրում է WSJ-ը։

Թերթի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմում հասկանում են, որ գները կշարունակեն աճել, «սակայն այս պահին ամերիկյան կառավարությունը քիչ բան կարող է անել»։

«Պենտագոնը հայտնել է, որ նեղուցը բացելու տարբերակներ կան, և վարչակազմը ցանկանում է, որ դա տեղի ունենա մի քանի շաբաթվա ընթացքում, ոչ թե ամիսների», – հավելել է նա։

Վերջերս CNBC-ին տված հարցազրույցում Բերգումը նշել է, որ ակնկալում է ամերիկյան ընկերություններից հայտարարություններ նավթի արդյունահանման ավելացման մասին՝ ի պատասխան գների աճի։ Սակայն, «նավթային գեներալների» խոսքով՝ ներքին արդյունահանման ցանկացած աճ, ամենայն հավանականությամբ, կլինի աննշան և չի կարող փոխարինել այն մոտ 9-10 մլն բարել/օր ծավալը, որը ներկայումս արգելափակված է Հորմուզի նեղուցի հետևանքով։

16/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
-0.13
Եվրո (EUR)
432.96
+0.26
Ռուբլի (RUR)
4.6571
-0.0276
Լարի (GEL)
138.19
-0.31
61211
-1059
Արծաթ
1015.6
-40.8