Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 438.00+2.00
OIL:  BRENT - 101.10-1.85 WTI - 93.26-2.89
COMEX:  GOLD - 5001.00+0.14 SILVER - 79.53-1.16
COMEX:  PLATINUM - 2101.00-2.25
LME:  ALUMINIUM - 3399.50+0.12 COPPER - 12775.00-0.63
LME:  NICKEL - 17195.00-1.55 TIN - 46725.00-3.19
LME:  LEAD - 1929.50+1.29 ZINC - 3227.50-1.28
FOREX:  USD/JPY - 158.95-0.22 EUR/GBP - 1.1532+0.31
FOREX:  EUR/USD - 1.1532+0.31 GBP/USD - 1.3351+0.32
STOCKS RUS:  RTSI - 1109.15-1.64
STOCKS US: DOW JONES - 46993.26+0.10 NASDAQ - 22479.53+0.47
STOCKS US: S&P 500 - 6716.09+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 55239.40+2.87 TOPIX - 3717.41+2.49
STOCKS CHINA:  HANG SENG - 26025.42+0.61 SSEC - 4062.98+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10403.60+0.83 CAC40 - 7974.49+0.49
STOCKS EUR:  DAX - 23730.92+0.71
18/03/2026  CBA:  USD - 377.39-0.07 GBP - 504.04+1.15
18/03/2026  CBA:  EURO - 435.55+1.28
18/03/2026  CBA:  GOLD - 60871+255 SILVER - 973.28+15.23
ՀՀ խոշոր հարկատուներ. Եկամտային հարկ, 2025թ. հունվար-դեկտեմբերին առաջատարը Ամերիաբանկն է
18/03/2026 14:56
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Եկամտային հարկ, 2025թ. հունվար-դեկտեմբերին առաջատարը Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված եկամտային հարկի ծավալը կազմել է 367 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի 18.85%(+0.33 տոկոսային կետ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 328․4 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 18․52%: Այսպիսով, այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծված եկամտային հարկի ծավալն աճել է 38․6 մլրդ դրամով կամ շուրջ 11․8%-ով։

Առաջատար 10 ընկերությունները եկամտային հարկի ծավալով

Ամերիաբանկը 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուծել 11․35 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծվել էր 8․9 մլրդ դրամ՝ այսպիսով արձանագրելով շուրջ 2․44 մլրդ դրամի կամ 27․4% աճ։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 39․1%:

Արդշինբանկը հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է շուրջ 11․1 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 964․5 մլրդ դրամ, արձանագրելով 10․1 մլրդ դրամ կամ 11.5 անգամ աճ, այսպիսով բարձրացնելով կազմակերպության դիրքը 77 հորիզոնականից երկրորդ և ապահովելով առաջին տասնյակում ամենաբարձր աճի ցուցանիշը։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 27․6%։

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 10․73 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 9․38 մլրդ դրամ, արձանագրելով 1․35 մլն դրամ կամ 14․4% աճ։ Ընկերությունը իջել է 2 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 20․6%:

Սոֆթ Կոնստրակտը հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է շուրջ 8․97 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 8․02 մլրդ դրամ, արձանագրելով 951․9 մլն դրամ կամ 11․9% աճ։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 37․7%։ Ընկերության դիրքը իջել է մեկ հորիզոնականով։

Դիջիթեյնը հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 8․03 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 4․47 մլրդ դրամ, արձանագրելով 3․56 մլրդ դրամ կամ 79․8% աճ։ Նախորդ տարվա համեմատ կազմակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 30․2%։

Ակբա բանկը հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է շուրջ 5․89 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 5․38 մլրդ դրամ, արձանագրելով 507․5 մլն դրամ կամ 9․4% աճ։ Կազմակերպության դիրքը իջել է 2 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 42․2%։

Գազպրոմ Արմենիան հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 5․52 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 5․11 մլրդ դրամ, արձանագրելով 409․5 մլն դրամ կամ 8% աճ։ Գազպրոմ Արմենիայի դիրքը իջել է երկու հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 12․8%։

Յունիբանկը հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 5․15 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 3․7 մլրդ դրամ, արձանագրելով շուրջ 1․44 մլն դրամ կամ 38․7% աճ, իսկ կազմակերպության դիրքը բարձրացել է յոթ հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56․5%։

Սիթին հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 4․9 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 4․27 մլրդ դրամ, արձանագրելով 630․9 մլն դրամ կամ 14․8% աճ։ Կազմակերպության դիրքը իջել է մեկ հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 24.2%։

Սինոփսիս Արմենիան մուծել է 4․63 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 4 մլրդ դրամ, արձանագրելով 628 մլն դրամ կամ 15․7% աճ։ Կազմակերպության դիրքը իջել է մեկ հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 68․6%։

18/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.39
-0.07
Եվրո (EUR)
435.55
+1.28
Ռուբլի (RUR)
4.5256
-0.0613
Լարի (GEL)
138.8
+0.06
60871
+255
Արծաթ
973.28
+15.23