Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 438.00+2.00
OIL:  BRENT - 101.10-1.85 WTI - 93.26-2.89
COMEX:  GOLD - 5001.00+0.14 SILVER - 79.53-1.16
COMEX:  PLATINUM - 2101.00-2.25
LME:  ALUMINIUM - 3395.50-1.28 COPPER - 12855.50+0.59
LME:  NICKEL - 17465.00+1.15 TIN - 48265.00+2.56
LME:  LEAD - 1905.00-0.13 ZINC - 3269.50-0.80
FOREX:  USD/JPY - 158.95-0.22 EUR/GBP - 1.1532+0.31
FOREX:  EUR/USD - 1.1532+0.31 GBP/USD - 1.3351+0.32
STOCKS RUS:  RTSI - 1109.15-1.64
STOCKS US: DOW JONES - 46993.26+0.10 NASDAQ - 22479.53+0.47
STOCKS US: S&P 500 - 6716.09+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 53700.39-0.09 TOPIX - 3627.07+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25868.54+0.13 SSEC - 4049.91-0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10403.60+0.83 CAC40 - 7974.49+0.49
STOCKS EUR:  DAX - 23730.92+0.71
17/03/2026  CBA:  USD - 377.46+0.05 GBP - 502.89+2.1
17/03/2026  CBA:  EURO - 434.27+1.31
17/03/2026  CBA:  GOLD - 60616-595 SILVER - 958.05-57.55
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
18/03/2026 13:08
Կիսվել

ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում: Իսկ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին գրանցման հայտի ներկայացումը, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են 2026 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 381 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 1711 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

  • մթերային խանութներում՝ 52 խախտում, տուգանքի չափը՝ 15․5 մլն դրամ,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող) ոլորտում՝ 39-ը խախտում, տուգանքի չափը՝ 16 մլն դրամ,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 38 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 9․5 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 29 խախտում, տուգանքի չափը՝ 8․6 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 27 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 7 մլն դրամ,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում՝ 18 խախտում, տուգանքի չափը՝ 4․5 մլն դրամ
  • և այլ ոլորտներում՝ 178 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 110 մլն դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 58 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 194, իսկ տուգանքի չափը՝ 485 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող) ոլորտում՝ 11 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 34, տուգանքի չափը՝ 8․5 մլն դրամ,
  • մթերային խանութներում՝ 8 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 21, տուգանքի չափը՝ 5․250 մլն դրամ,
  • շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում՝ 5 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 31, տուգանքի չափը՝ 7․750 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 34 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 108, տուգանքի չափը՝ 27 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 20 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 7.2 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 5 խախտում, տուգանքի չափը՝ 1.5 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 900 հազար դրամ,
  • կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութում՝ 2 խախտում, տուգանքի չափը՝ 1 մլն դրամ,
  • կահույքի արտադրության և առևտրի ոլորտներում՝ 2 խախտում, տուգանքի չափը՝ 1 մլն դրամ,
  • այլ ոլորտներում՝ 8 խախտում, տուգանքի չափը՝ 2.8 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

17/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.46
+0.05
Եվրո (EUR)
434.27
+1.31
Ռուբլի (RUR)
4.5869
-0.0702
Լարի (GEL)
138.74
+0.55
60616
-595
Արծաթ
958.05
-57.55