Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին աճել է 1.4%-ով
24/03/2026 15:15
Կիսվել

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին աճել է 1.4%-ով

ԵՄ-ում փետրվարին ավտոմեքենաների վաճառքը տարեկան հաշվարկով աճել է 1.4%-ով: Այս մասին հաղորդել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան։

ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 865 437՝ 2025 թվականի փետրվարի 853 417-ի դիմաց։

Գերմանիայում վաճառքներն աճել են 3.8%-ով, Իտալիայում՝ 14%-ով, Իսպանիայում՝ 7.5%-ով, մինչդեռ Ֆրանսիայում նվազել են 14.7%-ով։

Եվրոպայում ընդհանուր առմամբ (ԵՄ երկրներ, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Միացյալ Թագավորություն) նոր ավտոմեքենաների վաճառքը փետրվարին աճել է 1.7%-ով՝ հասնելով 979.3 հազար միավորի։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում վաճառքներն աճել են 7.2%-ով և կազմել 90.1 հազար։

Ռեգո Ինշուրանս

ԵՄ-ում էլեկտրամոբիլների վաճառքը փետրվարին կտրուկ աճել է 20.6%-ով՝ հասնելով 158.28 հազարի։

Volkswagen խմբի (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche և այլ բրենդներ) վաճառքները ԵՄ-ում աճել են 2.6%-ով, Stellantis-ինը՝ 9.8%-ով, մինչդեռ Renault-ինը նվազել է 15.5%-ով։ Գերմանական լյուքս դասի ավտոարտադրող BMW-ն գրանցել է վաճառքների 4.2% անկում, իսկ նրա հիմնական մրցակից Mercedes-Benz-ը՝ 5.7%։

Ճապոնական Toyota Group-ի վաճառքները նվազել են 4.8%-ով, հարավկորեական Hyundai Group-ինը՝ 3.4%-ով։

Ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրող Tesla-ն ԵՄ-ում վաճառել է 13.74 հազար ավտոմեքենա, ինչը 29.1%-ով ավելի է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշից։

Հունվար-փետրվար ամիսներին ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 1.2%-ով՝ կազմելով 1.665 միլիոն միավոր։ Էլեկտրամոբիլների բաժինը ընդհանուր վաճառքում կազմել է 18.8%՝ նախորդ տարվա 15.2%-ի համեմատ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52