Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2026-ին
27/03/2026 12:45
Կիսվել

Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2026-ին

Evocabank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին՝ Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին, որն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։

Էքսպոյի ընթացքում այցելուները կկարողանան գտնել իրենց նոր բնակարանը կառուցապատող ընկերություններից, դիմել հիփոթեքի համար Evoca-ի տաղավարում, տեղում ձևակերպել վերանորոգման և ներդրումային վարկեր, ինչպես նաև օգտվել Բանկի հատուկ պայմաններից, որոնք կգործեն միայն էքսպոյի օրերին։

Բանկի առաջարկները

Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել նոր բնակարան նորակառույց շենքում։

Հիփոթեքային վարկ – բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու համար ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝

  • 12.75% տոկոսադրույք (գործելու է միայն էքսպոյի օրերին),
  • մինչև 80 մլն դրամ սահմանաչափ,
  • մինչև 240 ամիս մարման ժամկետ,
  • անվճար Mastercard Gold,
  • աշխատանքի կորստի դեպքում՝ ապահովագրություն INGO-ից,
  • և մի շարք այլ առավելություններ։

Վերանորոգում կամ կահավորում եք ձեր բնակարանը, և գումա՞ր է անհրաժեշտ։

EvocaHOME օվերդրաֆտ – կենցաղային տեխնիկայի, կահույքի և շինանյութի ձեռքբերում՝

  • մինչև 10 մլն դրամ սահմանաչափ,
  • մինչև 60 ամիս մարման ժամկետ,
  • զեղչեր ու հատուկ առաջարկներ մեր գործընկեր խանութ-սրահներում։

Դուք նաև կարող եք տեղափոխել Ձեր վարկը Evocabank և մեր կողմից ստանալ հատուկ արտոնություններ։

Հիփոթեքի վերաֆինանսավորում

  • 12.75% տոկոսադրույք,
  • մինչև 240 ամիս մարման ժամկետ,
  • անվճար Mastercard Gold,
  • աշխատանքի կորստի դեպքում՝ ապահովագրություն INGO-ից,
  • և մի շարք այլ առավելություններ։

Ի դեպ, Բանկը հոգում է վարկի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը։

Իսկ գիտե՞ք, որ Ձեր վարկը կարող է աշխատել Ձեզ համար։

Ներդրումային վարկ – արտերկրում գույքի ձեռքբերման նպատակով՝

  • 13.5% տոկոսադրույք,
  • մինչև 350 մլն դրամ սահմանաչափ,
  • մինչև 240 ամիս մարման ժամկետ,
  • և այլ առավելություններ։

Ի դեպ, վարկը կարող եք ձեռք բերել նաև արտարժույթով։

Evoca-ի տաղավարում մեր մասնագետները կօգնեն գտնել Ձեզ ամենահարմար վարկատեսակը և տեղում կձևակերպեն այն։

Տեղում կարող եք մասնակցել նաև Evoca-ի խաղարկությանը և ստանալ հնարավորություն շահելու 10 Evoca Gift Card-երից մեկը։

Միացեք մեզ մարտի 27,28 և 29-ին Meridian Expo կենտրոնում՝ Evoca-ի տաղավարում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52