Հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել 643․4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 643.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 76․9 մլրդ դրամով կամ 13․6 %ով։
Միաժամանակ, 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերն սկզբնական ծրագրված ցուցանիշի նկատմամբ գերակատարվել են 33.2 մլրդ դրամով կամ 5.4 %-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 29.9 մլրդ դրամով կամ 4.9 %-ով։
