Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 84.26%-ը ներկայացնում է Երևանը. 2025 թվականի հունվար-դեկտեմբեր
27/03/2026 22:05
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 84.26%-ը ներկայացնում է Երևանը. 2025 թվականի հունվար-դեկտեմբեր

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1․946 տրլն ՀՀ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 173․5 մլրդ ՀՀ դրամով կամ 9․79%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 827 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 82.7%։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 2-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1.640 տրլն ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 84.26%։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 13.06%-ով կամ 189.4 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գրանդ Տոբակո» և «Գազպրոմ Արմենիա»: Այն կրկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի առաջատար եռյակի տեսքը։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 15․64% կամ մոտ 306.36 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 15.9 մլրդ ՀՀ դրամով կամ 4.93%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 51 ընկերությամբ (-1 ընկերություն նախորդ տարվա համեմատ)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 57.7 մլրդ ՀՀ դրամ կամ 2.96%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 0.99%-ով կամ 579.9 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 23 ընկերությամբ (քանակը չի փոխվել): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 62.07 մլրդ ՀՀ դրամ կամ 3.19%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 8.73%-ով կամ մոտ 4.98 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 19 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 93.3 ՀՀ դրամ կամ ընդհանուրի 4.79%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 25.26%-ով կամ 31․53 ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 24 ընկերությամբ (+2 ընկերություն): Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 35.08 մլրդ ՀՀ դրամ կամ 1.8%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 14.79%-ով կամ 4.52 մլն ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 19 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 28.87 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.48%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 36.86%-ով կամ 7.77 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 13 ընկերությամբ (-4 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 11.44 մլրդ ՀՀ դրամ կամ 0.59%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 33.83%-ով կամ 5.75 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն Գյումրի-Գարեջուր ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (քանակը չի փոխվե)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 6․11 մլրդ ՀՀ դրամ կամ 0.31%-ը։ Մուծված հարկերի ծավալն աճել է 25․05%-ով կամ 1․22 մլրդ ՀՀ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն Ավտոշեմ ՍՊԸ-ն է։

Տավուշի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2․33 մլրդ ՀՀ դրամ կամ 0.12%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 63․27%-ով կամ 901․8 մլն ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 6 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4․57 մլրդ դրամ կամ 0․23%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 26․76%-ով կամ 965․5 մլն ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգին է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2․99 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 0.15%-ը։ Մուծված հարկերի ծավալն աճել է 38․34%-ով կամ 829․7 մլն ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

2025թ․-ին  ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 1 այլ ընկերություն (-1 ընկերություն)՝ Internet Solutions LLC-ն, որը մուծել է 1․88 մլրդ ՀՀ դրամ կամ հազարյակում ներառված հարկատուների վճարած հարկերի մոտ 0․1%ինչը 1.34 մլրդ ՀՀ դրամով կամ 82.79%-ով ավելի է այլ ընկերությունների նախորդ տարվա ցուցանիշներից։

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56