Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Pershing Square-ը 9.4 մլրդ եվրոյով ցանկանում է գնել Universal Music-ը
07/04/2026 15:34
Կիսվել

Pershing Square-ը 9.4 մլրդ եվրոյով ցանկանում է գնել Universal Music-ը

Բիլ Աքմանի ներդրումային ընկերությունը՝ Pershing Square Capital Management-ն առաջարկ է ներկայացրել Universal Music Group (UMG) ձայնագրման ընկերությունը ձեռք բերելու վերաբերյալ։

Ինչպես հայտնել է Pershing Square-ը, այն առաջարկում է գործարքն իրականացնել՝ UMG-ն միավորելով Pershing Square SPARC Holdings-ի հետ։ Նոր ընկերությունը կցուցակվի Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Ներդրումային ընկերությունն ակնկալում է ավարտել գործարքը մինչև տարեվերջ։

Ընկերության ծրագրի համաձայն՝ UMG-ի բաժնետերերը կստանան 9.4 մլրդ եվրո կանխիկ միջոցներով (յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց՝ 5.05 եվրո), ինչպես նաև նոր ընկերության 0.77 բաժնետոմս։ Արդյունքում UMG-ի մեկ բաժնետոմսի արժեքը կգնահատվի 30.4 եվրո։

Աքմանը նշել է UMG ղեկավարության «գերազանց աշխատանքը»՝ բիզնեսի կառուցման և նոր արտիստների ներգրավման հարցում, սակայն ընդգծել է, որ մի շարք գործոններ, որոնք կապված են այլ ընկերություններում բաժնեմասերի նկատմամբ անորոշության հետ, այդ թվում՝ Spotify-ում, բացասաբար են ազդել UMG-ի բաժնետոմսերի արժեքի վրա։

UMG-ի շուկայական կապիտալիզացիան տարվա սկզբից նվազել է 23%-ով՝ հասնելով 31.37 մլրդ եվրոյի։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58