Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 377.00+0.25
EUR BUY - 436.00+0.00 EUR SELL - 441.50-0.50
OIL:  BRENT - 96.71+2.25 WTI - 97.26+0.95
COMEX:  GOLD - 4711.00-1.90 SILVER - 75.22-1.25
COMEX:  PLATINUM - 2027.00-0.17
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.69+0.18 EUR/GBP - 1.1666-0.01
FOREX:  EUR/USD - 1.1666-0.01 GBP/USD - 1.3395+0.02
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 55895.32-0.73 TOPIX - 3741.47-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 25752.40-0.54 SSEC - 3966.17-0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
09/04/2026  CBA:  USD - 376.06-0.26 GBP - 503.77-1.97
09/04/2026  CBA:  EURO - 438.86-0.98
09/04/2026  CBA:  GOLD - 57945+2148 SILVER - 928.62+56.22
Իրանը Հորմուզի նեղուցում ներդրել է նավագնացության այլընտրանքային երթուղիներ՝ ականներից խուսափելու համար
09/04/2026 17:07
Կիսվել

Իրանը Հորմուզի նեղուցում ներդրել է նավագնացության այլընտրանքային երթուղիներ՝ ականներից խուսափելու համար

Իրանը Հորմուզի նեղուցում ներդրել է նավագնացության այլընտրանքային երթուղիներ՝ ծովային ականները շրջանցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։

«Հորմուզի նեղուցով անցնելու մտադրություն ունեցող բոլոր նավերը սույնով տեղեկացվում են, որ ծովային անվտանգության սկզբունքների պահպանման և ծովային ականների հետ հնարավոր բախումներից պաշտպանվելու նպատակով պետք է ընտրեն Հորմուզի նեղուցում տեղաշարժման այլընտրանքային երթուղիներ», – ասվում է հայտարարության մեջ։

ISNA և Tasnim գործակալությունները հրապարակել են քարտեզ, որտեղ Հորմուզի նեղուցի կենտրոնական հատվածում պատկերված է մեծ շրջան՝ նշված որպես «վտանգավոր գոտի»։ Այդ հատվածով անցնում է նավերի միջազգային երթևեկության միջանցքը, և հավանաբար այնտեղ Իրանը տեղադրել է ծովային ականներ։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նույնպես հրապարակել են Հորմուզի նեղուցում այլընտրանքային երթուղիների քարտեզ, որը նախատեսված է տարանցիկ նավերին օգնելու խուսափել ծովային ականներից։

Առևտրային նավերին խորհուրդ է տրվում օգտվել անվտանգ երթուղուց, որը գտնվում է Հորմուզի նեղուցի հյուսիսային մասում՝ Իրանի ափերի մոտ։ Երթևեկության բաժանման սխեմայի համաձայն՝ Պարսից ծոցից դուրս գալու համար նավերը պետք է անցնեն իրանական Լարակ կղզու հարավային ափի երկայնքով, իսկ ներս մտնելու համար՝ կղզուց հյուսիս։

09/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.06
-0.26
Եվրո (EUR)
438.86
-0.98
Ռուբլի (RUR)
4.8219
+0.0305
Լարի (GEL)
139.47
-0.3
57945
+2148
Արծաթ
928.62
+56.22