Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Թրամփը ԵՄ-ին զգուշացրել է առևտրային համաձայնագրի վերջնաժամկետի մասին
08/05/2026 18:20
Կիսվել

Թրամփը ԵՄ-ին զգուշացրել է առևտրային համաձայնագրի վերջնաժամկետի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Եվրոպական միությանը, որ անհրաժեշտ է կատարել անցյալ տարի Շոտլանդիայի Թերնբերի գոլֆ-հանգստավայրում ձեռք բերված առևտրային համաձայնագրի պայմանները։

Թրամփը հայտնել է, որ բանակցություններ է վարել ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի կողմից միջուկային զենք ունենալու անթույլատրելիության վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման հարցում։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Թերնբերիում ստորագրված առևտրային համաձայնագիրը, որը Թրամփն անվանել է պատմության մեջ ամենախոշոր առևտրային գործարքը։

Թրամփի խոսքով՝ ԵՄ-ն համաձայնագրի շրջանակում պարտավորվել է զրոյացնել մաքսատուրքերը։ Նա հայտարարել է, որ ֆոն դեր Լայենին ժամանակ է տվել մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ-ի 250-ամյակի օրը, որպեսզի ԵՄ-ն կատարի իր պարտավորությունները՝ զգուշացնելով, որ չկատարելու դեպքում մաքսատուրքերը կտրուկ կբարձրանան։

Առևտրային համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Թրամփի շոտլանդական գոլֆ-դաշտում 2025 թվականի հուլիսին, նախատեսում էր, որ ԵՄ-ն կչեղարկի ամերիկյան արդյունաբերական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը, մինչդեռ ԱՄՆ-ն մեծ մասամբ ապրանքների համար մաքսատուրքերը կսահմանափակի 15%-ի շրջանակում։

ԵՄ երկրների օրենսդիրների և կառավարությունների միջև բանակցությունները համաձայնագրի իրականացման վերաբերյալ օրենսդրության շուրջ ավարտվել են չորեքշաբթի՝ առանց համաձայնության հասնելու։ Եվրոպական հանձնաժողովը, որը վարում է առևտրային բանակցությունները բլոկի 27 անդամ-պետությունների անունից, մինչ այժմ չի ընդունել անհրաժեշտ թույլտվությունը տրամադրող օրենսդրությունը։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր եվրոպական ավտոմեքենաների վրա սահմանել 25%-անոց մաքսատուրքեր, եթե ԵՄ-ն չվավերացնի տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39