Թրամփը չի բացառել Ռուսաստանից նավթի գնման թույլտվության երկարաձգման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Ռուսաստանից նավթի գնման թույլտվությունը ևս մեկ անգամ երկարաձգելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով զսպել այդ էներգակրի գների աճը։
«Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի», – ասել է նա լրագրողներին Վաշինգտոնում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է նման երկարաձգում՝ գների նվազեցման նպատակով։
Բացի այդ, Թրամփը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շուտով կավարտվի, ինչից հետո, նրա գնահատմամբ, նավթի գները զգալիորեն կնվազեն։
